Գլխավոր էջ Նորություններ Խելացի ժամացույցը կարող է հասկանալ սրտի անբավարարությունը

Խելացի ժամացույցը կարող է հասկանալ սրտի անբավարարությունը

238
0

ԱՄերիկացի գիտնականները պարզել են, որ էլեկտրասրտագրության ֆունկցիայով խելացի ժամացույցը կարող է հայտնաբերել սրտի անբավարարությունը։ Mayo Clinic-ի գիտնականների կատարած հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Medicine ամսագրում:

Գիտնականները արհեստական ​​ինտելեկտ են կիրառել Apple Watch էլերկտրասրտագրության ձայնագրությունների վրա՝ ձախ փորոքի դիսֆունկցիա ունեցող հիվանդներին հայտնաբերելու համար:

Հետազոտությանը մասնակցել է 2,5 հազար հիվանդ 11 երկրից։ 2021 թվականի օգոստոսից մինչեւ 2022 թվականի փետրվարը մասնակիցները ներկայացրել են ավելի քան 125 հազար էլեկտրասրտագրության գրառումներ: 420 մասնակիցներ կատարել են նաեւ սրտի ուլտրաձայնային հետազոտություն։ Նրանցից 16 հիվանդի մոտ դրսեւորվել է ցածր արտամղման ֆրակցիա: Արդյունքում, ժամացույցի ճշգրտության մակարդակը նույնն է եղել կամ նույնիսկ ավելի բարձր, քան վազքուղու վրա արված ախտորոշիչ թեստի ցուցանիշը:

Գիտնականների տվյալները ցույց են տվել, որ թվային սարքերը թույլ են տալիս հարմար եւ էժան ստուգումներ կատարել։ Փորոքային դիսֆունկցիա ունեցող մարդիկ կարող են ախտանիշներ չունենալ, սակայն սրտի հիվանդության այս տարածված ձեւն ազդում է բնակչության մոտ 2 տոկոսի եւ 60- տարեկանց բարձր տարիքի մարդկանց 9 տոկոսի վրա:

Նյութի աղբյուրը՝ NEWS.am Medicine

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ