Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի Հակամանրէային դեղերի հանդեպ կայունությունը 2050-ին կարող է 10 մլն մահվան պատճառ դառնալ

Հակամանրէային դեղերի հանդեպ կայունությունը 2050-ին կարող է 10 մլն մահվան պատճառ դառնալ

352
0

Նոյեմբերի 18-ից ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում, մեկնարկում է հակաբիոտիկների կայունության դեմ պայքարի իրազեկման շաբաթը, որի մեկնարկի վերաբերյալ այսօր տեղի ունեցավ ասուլիս։

«Ներկայումս համաշխարհային առողջապահության համար լրջագույն խնդիր է հանդիսանում հակամանրէային դեղերի հանդեպ կայունության զարգացումը, որի կանխարգելման հարցը պահանջում է համատեղ աշխատանք պետական բոլոր մակարդակներում, ինչպես նաև հանրության ակտիվ մասնակցությունը»,-ասել է ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը։

Նա նաև նշեց, որ իրազեկման շաբաթը չի սպառվում միայն մեկ շաբաթով, այլ շարունակվելու է տարվա ընթացքում՝ իրազեկելով այն կարևոր հանգամանքը, որ հակամանրէային դեղերը, հատկապես՝ հակաբիոտիկները չեն հանդիսանում կանխարգելիչ, ինչպես նաև վիրուսների դեմ պայքարող դեղեր։

«Վերջինս կիրառվում է միայն ապացուցված և փաստացի հիմք ունենալով։ Հակաբակտերիալ բուժումը նշանակվում է միայն այն դեպքում, եթե մենք ունենք բակտերիալ ծագման ինֆեկցի։ Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներին՝ հակամանրէային դեղերի հանդեպ կայունությունը, արդեն չի հանդիսանում միայն սպառնալիք ապագա սերնդի համար, այլ արդեն իսկ հանդիսանում է սպառնալիք ներկա պահին տարածաշրջանի բոլոր երկրների համար՝ այդ թվում և Հայաստանի։ Եվ ենթադրվում է, որ 2050 թվականին մենք արդեն կունենանք 10 միլիոն մահ պայմանավորված հակամանրէային դեղերի հանդեպ կայունությամբ»,-նշել է նա։

Ավետիսյանի նորից հիշեցնում է, որ բոլոր ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում, երբ ունենում ենք ջերմության բարձրացում՝ հակաբիոտիկը չի հանդիսանում ջերմիջեցնող։ Ավելին հակաբակտերիալ թերապիան չի կանխարգելում զարգացող բակտերիալ ինֆեկցիան, չի կարող լավացնել Ձեզ մոտ առկա վիրուսային ինֆեկցիայի ընթացքը։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ