Գլխավոր էջ Գլխավոր Կվերանայվեն պոլիկլինիկաների բուժաշխատողների աշխատավարձերը․ Անահիտ Ավանեսյան

Կվերանայվեն պոլիկլինիկաների բուժաշխատողների աշխատավարձերը․ Անահիտ Ավանեսյան

1371
0

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն օրերս Ազգային Ժողովում հայտնեց, որ հաջորդ տարի 1,7 միլիարդի չափով կավելացնեն առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողների աշխատավարձերը․ «Մենք վերանայելու ենք մեր բժիշկների ու բուժքույրերի ցուցադրած աշխատանքային արդյունքները և ըստ դրա, բոնուսային համակարգի վերանայմամբ՝ մոտ 25%-ով ավելացնելու ենք նրանց աշխատավարձը։ Սա շատ կարևոր է, որ աշխատավարձի բարձրացումն ուղիղ կապված լինի արդյունքների ցուցադրման հետ»։

Նախարարի խոսքով՝ սա նաև կնպաստի ծրագրերն ավելի թիրախավորված ներկայացնել և հասնել նրան, որ հասնրային առողջապահության համար կարևոր ուղղությունները, ինչպիսիք են՝ սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի, պատվաստումների, մոր և մանկան առողջության պահպանման ծրագրերն ավելի մեծ ուշադրության կենտրոնում լինեն։

«Նշեմ, որ ընթացիկ ծրագրերի ավելացումները հաջորդիվ կուղղվեն երկու ուղղություններով ՝ մեր ծրագրերի գնագոյացման վերանայմանը, այսինքն, որոշ ծրագրերի մասով կուենանք մոտ 7,2 % աճ։ Այս աճն ուղղվելու է բովանդակության փոփոխությանը, ինչը նշանակում է ծրագրերի վերանայմանը և ավելի հստակ չափորոշիչների կազմմանը, որը կհանգեցնի ծառայությունների որակի բարելավմանը։ Մենք շարունակում ենք ընդլայնել նաև շատ կարևոր՝ կանխարգելիչ և վաղ հայտնաբերմանն ուղղված ծրագրերը, որովհետև հասկանում ենք, որ առողջության պահպանման համար շատ կարևոր է առողջ ապրելակերպի, վնասակեր սովորություններից ձերբազատման և այս ուղղությամբ իրականացվող աշխատանքները»,- ընդգծեց ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը։

Օ․Պ․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ