Գլխավոր էջ Նորություններ Արյան փոփոխությունները սկսվում են կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերումից երկու տարի առաջ

Արյան փոփոխությունները սկսվում են կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերումից երկու տարի առաջ

66
0

Կանանց արյան մեջ որոշակի սպիտակուցների մակարդակում փոփոխությունները սկսվում են կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերումից երկու տարի առաջ։ Լեյդենի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունը ներկայացվել է կրծքագեղձի քաղցկեղին նվիրված 13-րդ Եվրոպական համաժողովին։ TESTBREAST հետազոտությունը մեկնարկել է 2011թվականին։ Դրան մասնակցել է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման բարձր վտանգ ունեցող 1174 կին:

ooԿրծքագեղձի քաղցկեղի բարձր վտանգ ունեն այն կանայք, ում մերձավոր ազգականները ունեցել են այդ հիվանդությունը, ինչպես նաեւ որոշակի գենետիկ տարբերակների կրողներ։ Պացիենտները քաղցկեղի զարգացման բարձր վտանգի պատճառով սքրինինգ անցնելու ժամանակ տարին առնվազն մեկ անգամ արյան նմուշներ են հանձնել։

Գիտնականները մաս-սպեկտրոմետրիայի մեթոդ են կիրառել կանանց արյան մեջ տարբեր սպիտակուցների մակարդակների որոշման համար։ Նրանք փնտրել են տարբեր կանանց միջեւ առանձնահատկություններ, ինչպես նաեւ ժամանակի ընթացքում կանաց մոտ առաջացող փոփոխութւյուններ։ Ներկայումս հետազոտողները արյան 30 նմուշների մանրամասն անալիզ են կատարել։ Նմուշները նրանք վերցրել են կրծքագեղձի քաղցկեղ ունեցող 3 կանանցից եւ այդ հիվանդությունը չունեցող եւս 3 կանանցից։

Գիտնականները հայտնաբերել են 6 սպիտակուց, որոնց մակարդակը հիվանդ կանանց մոտ եղել է բարձր կամ ցածր։ Ընդ որում փոփոխությունները սկսվել են ախտորոշումից մեկ-երկու տարի առաջ։ Այժմ գիտնականները մտադիր են իրենց եզրակացությունները ստուգել մեծ թվով կանանց խմբի համար։ Եթե հետագա հետազոտությունները հաստատեն նրանց արդյունքները, դա թույլ կտա քաղցկեղի վաղ ախտորոշման թեստավորում մշակել, որի դեպքում գոյատեւելու հնարավորություններն առավելագույն են։

Աղբյուրը՝ med.news.am:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ