Գլխավոր էջ Գլխավոր Ովքե՞ր և ինչպե՞ս ստանան 500 հազար դրամ միանվագ գումարը

Ովքե՞ր և ինչպե՞ս ստանան 500 հազար դրամ միանվագ գումարը

285
0

2022 թվականի սեպտեմբերի 13-ից Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներից շատերը գտնվում են ժամանակավոր անաշխատունակության կարգավիճակում, հատկապես նրանք, ովքեր չունեն հաշմանդամության կարգ, աջակցության կարիք ունեն, թե՛ հոգեպես, թե՛ ֆինանսապես։

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 17-ի նիստում հաստատել է սեպտեմբերի 13-ից ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը:

Աջակցության ծրագիրը վերաբերվում է առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն չունեցող զինծառայողներին :

Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով վիրավորում ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին կդրամադրվի սոցիալական աջակցություն՝ 500 000 դրամի չափով:

Միջոցառման իրականացման նամար ՀՀ պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 146.5 մլն դրամ՝ թվով 293 շահառուների սոցիալական աջակցություն տրամադրելու համար (293×500.000=146.500.000 դրամ)

Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի նպատակը 2022 թվականի սեպտեմբերի 13-ից Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն չունեցող զինծառայողներին սոցիալական աջակցության տրամադրումն է։

Սույն միջոցառման շրջանակում շահառու է համարվում 2022 թվականի սեպտեմբերի 13-ից Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած բժշկական հաստատություններում հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող (ստացած) անձը, ով չունի հաշմանդամության խումբ կամ ունի կամ կարող է ունենալ հաշմանդամության երրորդ խումբ:

Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ:

Սոցիալական աջակցության գումարը տրամադրվում է դրամական օգնության գումարը շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով:

Աջակցությունը տրամադրում (վճարում) է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը  շահառուի կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումի հիման վրա:

Դիմումը ներկայացնելու համար շահառուն, մինչև 2022 թվականի դեկտեմբերի 15-ը, օոliոe.ssa.am կայքէջից մուտք է գործում համապատասխան ծրագրային միջավայր և Ծառայություն է ներկայացնում իր անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (անձնագիր կամ նույնականացման քարտ), իսկ անձնագիր կամ նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ ծննդյան վկայականի սերիան ու համարը, հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը և իր բանկային հաշվին կցված վճարային քարտի համարը։

Ս․ Ա․

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ