Գլխավոր էջ Նորություններ Շմոլ գազով թունավորումների հիվանդացության ցուցանիշն աճել է

Շմոլ գազով թունավորումների հիվանդացության ցուցանիշն աճել է

234
0

2022 թվականին Հայաստանում շմոլ գազով թունավորումների հիվանդացության ցուցանիշը 2021 թվականի համեմատ աճել է 1.2 անգամ: Մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է շմոլ գազով թունավորման 184 դեպք՝ 380 տուժածով, որից 57-ը Երևանում՝ 96 տուժածով, 127-ը մարզերում՝ 284 տուժածով:Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։

Դեպքերի 63.4%-ը տոկոսն արձանագրվել է կանանց շրջանում, իսկ 36.6%-ը՝ տղամարդկանց:

Թունավորման դեպքերի 40%-ը գրանցվել է մինչև 18 տարեկան բնակչության շրջանում, իսկ 60%-ը 18-ից բարձր բնակչության շրջանում: Թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում. գազի հոտ զգալու կամ թունավորման նշաններ ունենալու դեպքում անմիջապես մաքուր օդի դուրս գալ և օդափոխել տարածքը, եթե տանը գազօջախ կա, անջատել այն, փակել գազի հոսքը դեպի տուն, ոչ մի դեպքում ՉԱՆՋԱՏԵԼ հատուկ սարքերը, որոնք անջատում են գազը օդում շմոլ գազ հայտնաբերելու դեպքում, բաց բուխարիների օգտագործման ժամանակ համոզվել, որ օդատարը բաց է,  գեներատորները, քարե տաքացուցիչները կամ այլ բենզինային, պրոպանային, գազային սարքերը չկիրառել տան ներսում, խորդանոցում կամ ավտոտնակում, խիստ անհրաժեշտության դեպքում նմանատիպ սարքեր կիրառելիս անպայման համոզվել օդափոխությունը լիարժեք է իրականացվում, թե ոչ, գազի ջեռոցի օգտագործման ժամանակ միշտ միացնել օդատարը, եթե մաքուր օդում կամ տարածքն օդափոխելուց հետո թունավորման նշանները չեն անցնում, անպայման դիմել բժշկի։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ