Գլխավոր էջ Գլխավոր Երկիր մոլորակի բնակչությունն 8 միլիարդ է․ ծնելիության ի՞նչ պատկեր է մեր երկրում

Երկիր մոլորակի բնակչությունն 8 միլիարդ է․ ծնելիության ի՞նչ պատկեր է մեր երկրում

342
0

Նոյեմբերի 15-ին երկրի բնակչության թիվը պաշտոնապես դաձավ 8 մլրդ: Մինչդեռ 2011 թվականին աշխարհի բնակչությունը եղել է 7 միլիարդ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը։

«Ակնկալվում է, որ 2050 թվականին Երկիր մոլորակի բնակչությունը կհասնի 9,7 միլիարդ մարդու, իսկ 2080 թվականին կհասնի 10,4 միլիարդի։ Ըստ մեր կանխատեսումների, այդ թիվը կպահպանվի մինչև 2100 թվականը, իսկ դրանից հետո բնակչության թվաքանակը կսկսի նվազել»,-հայտնել է Հովհաննիսյանը։

Անդրադառնալով բնակչության աճի պատճառներին՝ նա նշել է, որ դա պայմանավորված է մահացության ցուցանիշների նվազմամբ և կյանքի միջին տևողության աճով․«Մոտ 20 տարի առաջ, եթե կյանքի տևողությունը 60-65 տարի էր, ապա 2019 թվականին այն կազմում էր 72 տարի, և ակնկալվում է, որ 2050 թվականին երկիր մոլորակի բնակչության կյանքի տևողությունը կկազմի 77 տարի։ Եվ համեմատություն անցկացնելով մեր երկրի հետ՝ նշեմ, որ մեզ մոտ  հիմա այդ ցուցանիշն է»։

Նա նաև հայտնեց, որ ծնելիության ցուցանիշն ամբողջ Երկիր մոլորակում շարունակում է աճել․«Ներկայումս ծնելիության գումարային գործակիցը 2,5 է և ակնկալվում է, որ մինչև 2100 թվականը երկիր մոլորակի ծնելիության գումարային գործակիցը կկազմի 2,1: Անդրադառնալով Հայաստանի բնակչության թվաքանակին, պետք է ասեմ, որ 2050 թվականին ՀՀ բնակչությունը կնվազի՝ կազմելով մոտավորապես 2,6 միլիոն մարդ։ Ներկայումս ծնելիության գումարային գործակիցը՝ 2021 թվականի տվյալներով 1,6 է և այդ ցուցանիշը շարունակաբար կնվազի մինչև 2050 թվականը»։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ