Գլխավոր էջ Օրվա թեման ՔՈՎԻԴ ՆԱՀԱՆՋ․ մահերի թիվը կտրուկ նվազել է

ՔՈՎԻԴ ՆԱՀԱՆՋ․ մահերի թիվը կտրուկ նվազել է

253
0

Ինչ իրավիճակ է տիրում աշխարհում․ որքան էլ խոսվի այն մասին, որ քովիդ 19-ը հեշտ հանձնվողներից չի և հարկավոր է շարունակել պատվաստումները, այդուհանդերձ, ԱՀԿ գլխավոր տնօրենն ինքը խոստովանում է, որ այս հիվանդությունից մահվան դեպքերը կտրուկ նվազել են։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ փետրվարից ի վեր աշխարհում COVID-19 կորոնավիրուսից մահացության մակարդակը նվազել է գրեթե 90%-ով։ Մասնավորապես նա նշել է․ «Անցյալ շաբաթ ԱՀԿ-ին տեղեկացվել է COVID-19-ից մահերի մի փոքր ավելի քան 9,4 հազարի մասին, ինչը գրեթե 90%-ով պակաս է այս տարվա փետրվարի համեմատ, երբ շաբաթական մահերի թիվը գերազանցեց 75 հազարը», — մեջբերում է ՌԻԱ-ն։

Ավելի վաղ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գենադի Օնիշչենկոն FAN-ի հետ զրույցում խորհուրդ էր տվել պատասխանատվություն ցուցաբերել COVID-19-ի և գրիպի դեմ պատվաստումների հարցում։

«Գրիպի և կորոնավիրուսային կլինիկաները շատ նման են. եթե առաջինից պաշտպանվենք պատվաստումներով, ապա երկրորդի դեմ պայքարելն ավելի հեշտ կլինի։ Ավելին, գրիպն ինքնին շատ բարդ հիվանդություն է, և այն պարզապես ուղեկցող անվանել չի կարելի»,- ասել է նա FAN-ին տված հարցազրույցում։ Օնիշչենկոյի խոսքով՝ պետք չէ մոռանալ դիմակներ օգտագործելու մասին։ Մասնագետը նաև խորհուրդ է տալիս պահպանել աշխատանքի և հանգստի նորմալ ռեժիմ։ Իսկ ինչ պատկեր է մեր երկրում։ Նոյեմբերի 7-13-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 116 նոր դեպք, կատարվել է 1578 թեստավորում: Առողջացել է 158 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը: Չնայած, որ թվերը ահագնացող չեն ու մահվան դեպքեր կարծես չեն գրանցվում, այդուհանդերձ՝ պատվաստումները շարունակվում են։ Նոյեմբերի 13-ի դրությամբ պատվաստումների ընդհանուր թիվը կազմել է 2.270.474, առաջին դեղաչափ ստացածների թիվը՝ 1.153.469, ամբողջական պատվաստվածներինը` 1.028.962: Բուստեր դեղաչափ ստացել է 82 138 քաղաքացի:

Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ