Գլխավոր էջ Նորություններ Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է

252
0

Մեր երկրում առողջության առաջնային պահպանման օղակում շաքարային դիաբետով պացիենտների բուժումը և լաբորատոր-գործիքային հետազոտություններն անվճար են բոլորի համար: Դիաբետի բուժման անհրաժեշտ դեղերը ևս ապահովում է պետությունը: Առողջ սնունդը, կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, մարմնի քաշի վերահսկումը և չծխելը կարող են կրճատել դիաբետի առաջացման ռիսկը:

Դեղորայքային հասանելիությունը, բուժման որակի ապահովումը, բժշկի և պացիենտի կողմից հիվանդության համատեղ վերահսկումը կբարելավեն վերջինիս կյանքի որակը և կնվազեցնեն բարդությունների առաջացման հավանականությունը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2021թ. տվյալների համաձայն՝ աշխարհում շաքարային դիաբետով պացիենտների թիվն ավելի քան 537 միլիոն է, ընդ որում 240-ը ապրում է առանց ախտորոշման։ 2021 թվականին Հայաստանում դիաբետ ունեն 109983 մարդ, կյանքում առաջին անգամ ախտորոշվածները` 10893, որոնցից 1-ին տիպի դիաբետով պացիենտների թիվը՝ 16242, իսկ 2-րդ տիպով՝ 93741, մահվան դեպքերը` 392:

Շաքարային դիաբետի կանխարգելման, վաղ հայտնաբերման, բուժման բարելավման և դեղորայքային ապահովվածության նպատակով առողջապահության նախարարությունը լայնածավալ աշխատանք է կատարում: Բնակչության ռիսկային՝ 35-68 տարիքային խմբերում իրականացվում է դիաբետի ախտորոշման սքրինինգային ծրագիր: Մեկնարկից ի վեր 947000 քաղաքացու կատարվել է արյան մեջ գլուկոզի մակարդակի որոշման հետազոտություն։ 2022 թվականից հետազոտությունը ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներից: 10 ամսվա ընթացքում իրականացվել է 67813 գլուկոմետրիկ հետազոտություն:

Հաստատվել է «Շաքարային դիաբետի և դրա բարդությունների կանխարգելման ազգային ռազմավարությունը 2022-2026թթ.», որով սահմանվել են միջոցառումներ` միտված հիվանդության վաղ հայտնաբերմանը, կանխարգելմանը և դրա բարդությունների առաջացման կանխարգելմանը, դիաբետով քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը: Դիաբետը դատավճիռ չէ․ այն հնարավոր է կանխարգելել. եթե վարենք առողջ ապրելակերպ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ