Գլխավոր էջ Գլխավոր Քովիդ պատվաստանյութերը քանի՞ ամսով են պաշտպանում մարդուն

Քովիդ պատվաստանյութերը քանի՞ ամսով են պաշտպանում մարդուն

251
0

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ստեղծման օրվանից, թվում էր՝ այն կնպաստի քովիդ 19-ի դեմ պայքարի արդյունավետությանը, սակայն որոշ ժամանակ անց բժիշկները սկսեցին հորդորել մարդկանց պատվաստվել բուստեր դեղաչափով, քանի որ վեց ամիս անց պատվաստանյութի արդյունավետությունը թուլանում է և հարկավոր է օրգանիզմի իմունային համակարգին «օգնել»։
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի չորրորդ չափաբաժինը գործում է վեց ամսով.այս մասին գրում է mignews.com-ը։
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ստեղծման օրվանից մինչ այսօր մարդկությանը մեկ հարց է հուզում, պատվաստանյութը որքանո՞վ է արդյունավետ և արդյո՞ք պաշտպանում է քովիդից։ Այս մասին ասվում է «Շեբա» բժշկական կենտրոնի հետազոտության արդյունքներում, որոնք հրապարակվել են New England Journal of Medicine ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել են բուժաշխատողներ, ովքեր նախկինում չեն ունեցել կորոնավիրուս: Ուսումնասիրվել է BNT162b2 պատվաստանյութի (Pfizer-BioNTech) արդյունավետությունը։Երրորդ և չորրորդ չափաբաժինները առաջացրել են նմանատիպ իմունային պատասխան՝ հասնելով գագաթնակետին մեկ ամսվա ընթացքում և աստիճանաբար կրճատվելով մոտ չորս ամսվա ընթացքում: Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ պատվաստանյութի ընդհանուր արդյունավետությունը Omicron-ի կանխարգելման գործում եղել է 40% առաջին վեց ամիսների ընթացքում, իսկ առաջին ամիսներին այդ ցուցանիշը հասել է 50%-ի:
Գիտնականների կարծիքով՝ պատվաստանյութի երրորդ կամ չորրորդ չափաբաժինով ապահովված պաշտպանությունը զգալիորեն ավելի ուժեղ է եղել, քան երկու դեղաչափով։
Նշենք, որ այժմ շրջանառվում է կորոնավիրուսի «Cerberus» (կամ BQ.1 և BQ 1.1) և «HVV» տեսակները, ըստ փորձագետների սպասվում է հիվանդացության հերթական ալիքը՝ կապված վարակվածների թվի սրընթաց աճի հետ։
Cerberus-ը օմիկրոն շտամի մուտացված տարբերակն է, որն առաջացնում է կորոնավիրուսային վարակ:
Չնայած այն հանգամանքին, որ Cerberus-ը պաշտոնապես գրանցված է ավելի քան 30 նահանգներում, Ռոսպոտրեբնադզորը դեռ չի նախատեսում սահմանափակող միջոցներ կիրառել։ Վերջին ամիսներին Ռուսաստանում նկատվում է COVID-19-ով հիվանդացության նվազում, սակայն 2022 թվականի նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկզբին սպասվում է վարակվածների թվի աճ։ Ըստ մասնագետների շատ ավելի վտանգավոր է HBB տարբերակը, որը ձևավորվել է BA.2.75 («centaur») և BA.2 օմիկրոն ենթափոխանակների համակցությամբ: Այն առաջին անգամ գրանցվել է 2022 թվականի սեպտեմբերին Սինգապուրում, իսկ նոյեմբերի սկզբին այն հայտնաբերվել է ավելի քան 35 երկրների հիվանդների մոտ։ Ավստրալիայում և Հարավարևելյան Ասիայում այն արդեն ստացել է «մղձավանջ» անվանումը։
Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ