Գլխավոր էջ Գլխավոր Covid-19-ի նոր ալիք է սպասվում

Covid-19-ի նոր ալիք է սպասվում

188
0
Coronavirus economic impact concept image

Եվրոպայում ցուրտ եղանակի սկսվելուն պես COVID-19-ի նոր ալիք կարող է սկսվել։ Եվրանյուզի հաղորդմամբ, վիրուսի հերթական մուտացիան անհանգստություն է առաջացնում գիտնականների շրջանում։ Այս առումով եվրոպացիներին, հատկապես ռիսկային խմբին, խորհուրդ է տրվում կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել և պատվաստվել։

ԱՀԿ եվրոպական գրասենյակի ներկայացուցիչ  Ռիչարդ Փիբոդին ասել է, որ ներկայումս դուրս են գալիս աշնանային շրջանից և անցնում են ձմռանը. «Մենք կանխատեսում և դիտում ենք դեպքերի աճ: Ակնհայտ է, որ համաճարակի ընթացքում ի հայտ են եկել մի շարք տարբեր տեսակներ, բայց կարևորն այն է, որ պատվաստանյութերը դեռ շատ արդյունավետ են»։

Բժիշկները նախազգուշացնում են, որ գրիպն ու COVID վիրուսները միաժամանակ կտարածվեն աշնանն ու ձմռանը։ Սահմանափակումներ մտցնելու անհրաժեշտության մասին հարցերը յուրաքանչյուր երկիր ինքնուրույն կորոշի։

Նյութի աղբյուր` Panorama.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ