Գլխավոր էջ Նորություններ Սրտի առողջության համար ծխելուց հրաժարվելը հինգ անգամ ավելի արդյունավետ է, քան զարկերակային...

Սրտի առողջության համար ծխելուց հրաժարվելը հինգ անգամ ավելի արդյունավետ է, քան զարկերակային ճնշումը վերահսկելը. սրտաբան

208
0

Սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարում ծխելուց հրաժարվելը հինգ անգամ ավելի արդյունավետ է, քան զարկերակային ճնշումը վերահսկելը, եւ երեքուկես անգամ ավելի արդյունավետ է, քան խոլեստերինի մակարդակը վերահսկելը: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բժշկական ռիսկերի մոդիֆիկացման ռուսական ասոցիացիայի ղեկավար, սրտաբան Ալեքսանդր Ռոզանովը։

Նա թվարկեց սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները՝ նշելով, որ դրանք վաղուց հայտնի են.

  • Ոչ ճիշտ սնունդը
  • Ծխելը
  • Ալկոհոլի չարաշահումը
  • Պասիվ կենսակերպը
  • Ավելորդ քաշը
  • Զարկերակային բարձր ճնշումը։

Եթե առկա են ռիսկի բոլոր գործոնները, ապա, ըստ բժշկի, «երկար ու երջանիկ ապրելու հնարավորություն չկա ընդհանրապես»: «Այնուհանդերձ, եթե վերլուծենք այս գործոններից յուրաքանչյուրի ներդրումը պացիենտների գոյատեւման գործում, ապա ծխելուց հրաժարվելը հինգ անգամ ավելի արդյունավետ է, քան արյան ճնշումը վերահսկելը եւ երեքուկես անգամ ավելի արդյունավետ, քան խոլեստերինի մակարդակը վերահսկելը: Այնպես որ՝ պետք է ընտրել: Իսկ ավելի լավ է, եթե այդ ամենը համադրվի: Այսինքն՝ չծխել, վերահսկել ճնշման մակարդակը եւ խոլեստերինի մակարդակը»,- ասել է նա։

Նյութի աղբյուրը՝ NEWS.am Medicine

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ