Գլխավոր էջ Նորություններ Երեք օրում գրանցվել է 47 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել 72 մարդ

Երեք օրում գրանցվել է 47 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել 72 մարդ

185
0

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 28-ից 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 116 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 27, անձնական ունեցվածքի գողության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու՝ 15, խարդախության՝ 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 6, ընտանեկան բռնության՝ 4, թմրանյութ իրացնելու և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 3-ական, խոշտանգման՝ 2, անձի առևանգման, ավազակային հարձակման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացնելու կամ վատնելու, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, խուլիգանության, համակարգչային հանցագործության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, հեղինակային իրավունքներ խախտելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի և պատմամշակութային հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 15 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, ավտոմեքենա փախցնելու և համակարգչային հանցագործության 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 47 պատահար. 2 մարդ զոհվել է, 72-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ