Գլխավոր էջ Նորություններ Գերմանացի գիտնականները հայտարարել են` հայտնաբերել են կորոնավիրուսի լաբորատոր ծագման ապացույցներ

Գերմանացի գիտնականները հայտարարել են` հայտնաբերել են կորոնավիրուսի լաբորատոր ծագման ապացույցներ

264
0

Գերմանացի երեք գիտնականներից բաղկացած խումբը պնդում է, որ գտել է կորոնավիրուսի լաբորատոր ծագման ապացույցներ: Այս մասին հայտնել է գերմանական «N-tv» հեռուստաալիքը։

Հետազոտության հեղինակներից մեկը՝ Վալենտին Բրուտելը հայտարարել է, որ այն 99,9 տոկոսով բնական վիրուսի արհեստական պատճեն է։ Իրենց հոդվածում գիտնականները նշում են, որ SARS-CoV-2-ը միտումնավոր գենետիկորեն ձևափոխված վիրուս է:

Ինչպես պարզաբանել է գիտնականը, այն մեթոդները, որոնք, ենթադրաբար, օգտագործվել են SARS-CoV-2-ի ստեղծման ժամանակ, նման ձևով կիրառվում են առանձին լաբորատորիաների կողմից սինթետիկ վիրուսների արտադրության համար: Ըստ Բրուտելի, նա նույնպես  օգտագործում է այս տեխնիկան իր ամենօրյա աշխատանքում, բայց մշակում է սպիտակուցի վրա հիմնված «բոլորովին անվնաս» դեղամիջոցներ՝ աուտոիմուն հիվանդությունների բուժման համար:

Ավելի վաղ բրիտանական «Lancet» բժշկական ամսագրի կորոնավիրուսային հանձնաժողովը հրապարակել էր զեկույց՝ հիմնված երկամյա աշխատանքի վրա, որում ասվում էր՝ չի բացառվում կորոնավիրուսի լաբորատոր ծագումը։ Հետազոտության հրապարակման կապակցությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ շարունակում է SARS-CoV-2 վիրուսի ծագման աղբյուրի որոնումները։

Աղբյուր` Panorama.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ