Գլխավոր էջ Նորություններ Անահիտ Ավանեսյանի ղեկավարած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայում է

Անահիտ Ավանեսյանի ղեկավարած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայում է

251
0
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ղեկավարած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայում է:
Նախարարը հանդիպել է Լիտվայի առողջապահության նախարարության Ազգային ապահովագրական հիմնադրամի տնօրենի և պաշտոնատար այլ անձանց հետ, ծանոթացել հիմնադրամի կողմից ապահովագրական վճարների հավաքագրման, ֆինանսական հոսքերի կառավարման, հիմնադրամի ֆինանսական կայունության ապահովման, բժշկական ծառայությունների փաթեթի ձևավորման, ինչպես նաև ծառայությունների գների հաշվարկման լիտվական փորձին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման ժամանակ լիտվական փորձի կիրառման հնարավորությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ