Գլխավոր էջ Գլխավոր Covid 19-ի նոր ենթատեսակ է հայտնաբերվել․ նորից պատվաստումնե՞ր

Covid 19-ի նոր ենթատեսակ է հայտնաբերվել․ նորից պատվաստումնե՞ր

241
0

Ինչպես արդեն հայտնել էինք աշխարհում հայտնաբերված  կորոնավիրուսի նոր ենթատարբերակը՝ Cerberus-ը, կարող է շուտով գերիշխող դառնալ շատ երկրներում:

«Cerberus»-ը «Omicron»-ի ենթատեսակն է, մուտացիան: Մեկ շաբաթ առաջ նման դեպքերի թիվը ընդհանուրի մոտ 17 տոկոսն է կազմել։ Cerberus-ի տեսակարար կշիռն աճում է շատ արագ տեմպերով։ Ըստ կանխատեսումների՝ մեկ ամսից Եվրոպայում, որոշ ասիական երկրներում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում դեպքերի ճնշող մեծամասնությունը՝ առնվազն 70 տոկոսը, բաժին կհասնի Cerberus-ին: Այն որոշ ժամանակ գերիշխող կլինի: Ինչ վերաբերում է մահացուությանը, դեռևս տեղեկություններ չկան:

Մինչ օրս Cerberus-ը հայտնաբերվել է ավելի քան 30 երկրներում: Այս տարբերակներն առաջին անգամ նկատվել են Նիգերիայում ամռանը, ապա տարածվել այլ երկրներում:

Սեպտեմբերին շտամը հայտնաբերվել է եվրոպական երկրներում, իսկ հոկտեմբերին՝ Ռուսաստանում։ Նոր շտամն ավելի վարակիչ է, սակայն, ըստ բժիշկների, ընթացքն ավելի մեղմ է։ Cerberus-ով վարակվելու հավանականությունը գոյություն ունի, եթե նույնիսկ հիվանդը պատվաստված է եղել և նախկինում ունեցել է ինչպես Omicron, այնպես էլ դասական COVID-19:

Եթե քովիդի նոր շտամը գա Հայաստան, ապա  ի՞նչ է սպասվում մեզ․ նոր սահմանափակումներ, պատվաստումներ և էլի քովիդի նոր ալիք։ Սպասեքն զարգացումներին։

Թարգմանությունը՝ Medmedia.am-ի

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ