Գլխավոր էջ Նորություններ Առողջապահության փոխնախարարը ռուս գործընկերոջն է ներկայացրել ոլորտի բարեփոխումները

Առողջապահության փոխնախարարը ռուս գործընկերոջն է ներկայացրել ոլորտի բարեփոխումները

200
0

Սանկտ Պետերբուրգում անցկացվող Առողջապահության հոբելյանական 10-րդ միջազգային համաժողովի շրջանակներում առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի առողջապահության կոմիտեի նախագահ Դմիտրի Լիսովեցի հետ: Կողմերը խոսել են առողջության պահպանման և ամրապնդման հիմնահարցերից:

Արտակ Ջումայանը ներկայացրել է մեր երկրում իրականացվող հիվանդանոցային և ամբուլատոր ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները, անդրադարձել էլեկտրոնային առողջապահությանն ու ոլորտի բարեփոխումներին, որոնց մի մասն արդեն ընթացքի մեջ է: Ռուսական կողմի հետ կմշակվի համագործակցության մեծ փաթեթ, որի շրջանակներում սերտ կգործակցեն ոչ միայն գերատեսչությունները, այլև` մարզային և քաղաքային բժշկական կենտրոնները:

Հանդիպումն ավարտվել է` կարևորելով առողջ ապրելակերպին առնչվող հարցերը, հատկանշելով, որ առողջ ապրելակերպի ամրապնդման, բնակչության հոգեբանական բարեկեցության ապահովման հիմքում առողջ միջավայրի ձևավորումն ու առողջ հասարակություն ունենալն է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ