Գլխավոր էջ Նորություններ Քաղցկեղի դեմ պատվաստանյութը պատրաստ կլինի մինչեւ 2030թ. BioNTech

Քաղցկեղի դեմ պատվաստանյութը պատրաստ կլինի մինչեւ 2030թ. BioNTech

220
0

BioNTech կենսատեխնոլոգիական ընկերության համահիմնադիրներն ազդարարել են մինչեւ 2030թ. քաղցկեղի դեմ անհատական պատվաստանյութի ստեղծման մասին։ Պրոցեսի արագացմանն օգնել է COVID-19-ի դեմ մՌՆԹ-պատվաստանյութերի ստեղծումը համավարակի ընթացքում։ Պրոֆեսորներ Ուղուր Շահինը եւ Օզլեմ Թուրեչին՝ Գերմանիայում BioNTech կենսատեխնոլոգիական ընկերության հիմնադիրները, այդ մասին պատմել են BBC-ի հարցազրույցում։ BioNTech-ը Pfizer-ի հետ համագործակցելով՝ առաջիններից մեկը ստեղծեց մՌՆԹ-պատվաստանյութը COVID-19-ի դեմ։

Կորոնավիրուսի համավարակը թույլ տվեց զգալիորեն արագացնել մՌՆԹ տեխնոլոգիայի զարգացումն ու թեստավորումը։ Այժմ գիտնականները հույս ունեն, որ նոր պատվաստանյութն օրգանիզմին կսովորեցնի ճանաչել եւ պայքարել քաղցկեղի դեմ մՌՆԹ-ի օգնությամբ։

Նախատեսվում է, որ վիրահատությունից հետո պացիենտներին կներարկեն անհատականացված պատվաստանյութեր, որոնք առաջ կբերեն իմունային պատասխան քաղցկեղի բջիջների դեմ։ «Т-բջիջներն ուղղված կլինեն մնացած ուռուցքային բջիջների դեմ՝ դրանց լիակատար ոչնչացման համար»,- ասել է Շահինը։

«Քաղցկեղի դեմ պատվաստանյութի մեր մշակումները, որոնց ստեղծման համար մենք աշխատել ենք տասնամյակներ, համընթաց քամի դարձան COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման համար, եւ հիմա մենք վերադառնում ենք քաղցկեղի դեմ ուղղված մեր աշխատանքին։ Մենք սովորեցինք ավելի լավ եւ ավելի արագ արտադրել պատվաստանյութեր։ Ավելի մեծ թվով մարդկանց հետազոտելով մենք իմացանք, թե ինչպես է իմունային համակարգն արձագանքում մՌՆԹ-ին»,- ասել է Թուրեչին։

Առայժմ գիտնականները միայն ենթադրություններ են անում, բայց, նրանց կարծիքով, անհրաժեշտ գիտական հենքն անհատականացված հակաքաղցկեղային մոտեցման ստեղծման համար արդեն ստեղծված է։ Արժե նշել, որ BioNTech-ն արդեն անցած տարվա ամռանն էր հայտարարել քաղցկեղի դեմ մՌՆԹ պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների երկրորդ փուլի մեկնարկի մասին։

BioNTech-ի մրցակից Moderna ընկերությունը նույնպես ավելի վաղ հայտարարել էր, որ սկսում է քաղցկեղի բուժման տենոլոգիաների ուսումնասիրման նոր հետազոտություններ իրականացնել։

Ընդհանուր առմամբ, մՌՆԹ մոտեցման ունիվերսալությունն այն դարձնում է պոտենցիալ արդյունավետ շատ հիվանդությունների թերապիայում, այն արդեն թեստավորում են մկանային դիստրոֆիայի բուժման համար, ուսումնասիրում են հերպեսի եւ ծաղիկի դեմ պայքարի նպատակով։

Աղբյուրը՝ med.news.am:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ