Գլխավոր էջ Գլխավոր Պետության կողմից հատուկ սննդակարգ կկազմվի փոքր տարիքի երեխաների համար. Վահան Քերոբյան

Պետության կողմից հատուկ սննդակարգ կկազմվի փոքր տարիքի երեխաների համար. Վահան Քերոբյան

279
0

Պարենային անվտանգությունը պետք է ուղղված լինի ոչ թե անհրաժեշտ քանակի սննդամթերքով Հայաստանն ապահովելուն, այլ նաև ճիշտ սնվելուն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Օրինակ, մինչև  2 տարեկան երեխաների պարագայում մենք տեսնում ենք, որ խնդիրը ոչ միայն թերսնվելն է, այլ նաև  սխալ սնվելը, որի արդյունքում երեխաների զգալի մասը, ավելի քան 40 տոկոսը, ունեն թերսնվածություն: Դա և  քիչ սնվելուց է, և սխալ սնվելուց»։

Ըստ Քերոբյանի շատ հաճախ տեսնում ենք, որ խնդիրը սխալ ուտելու մեջ է, ոչ թե քիչ ուտելու մեջ: Թերսնված երեխաները նաև բարեկեցիկ ընտանիքներում են շատ, որովհետև մարդիկ պարզապես չգիտեն, թե ինչպես պետք է ճիշտ կերակրել  երեխային։

Քերոբյանը նաև տեղեկացրեց, որ  պետության կողմից պետք է հատուկ սննդակարգ կազմվի. «Մենք դա անելու ենք: Հիմա պարենային ռազմավարությունը կազմվում է, կարծում եմ՝ մինչև տարվա վերջ արդեն կունենանք ընդունված ռազմավարությունը, որի մեջ արդեն ճանապարհային քարտեզով նշված կլինի, թե ինչը երբ պետք է արվի:

Մենք պետք է ընդամենը առաջարկենք, որը ենթադրում է լայնածավալ ուսուցողական, լուսաբանման աշխատանքներ, որպեսզի մարդիկ ավելի շատ բան իմանան ճիշտ սնվելու մասին: Մենք կենտրոնանում ենք միայն փոքր տարիքի երեխաների վրա»,-ընդգծեց նախարարը:

Հ․Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ