Գլխավոր էջ Գլխավոր Փաշինյանն անհետ կորածների թիվն է հայտնում, ծնողները՝ ապրում լուրի սպասումով

Փաշինյանն անհետ կորածների թիվն է հայտնում, ծնողները՝ ապրում լուրի սպասումով

275
0

Ինչպես օրերս հայտնել էինք, անհետ կորածների ծնողները, որոնք սեպտեմբերյան մարտերից ապրում են իրենց որդիների մասին լուրի սպասումով՝ իրենց բողոքն ու խոսքն են փորձում արտահայտել կառավարության կամ պաշտպանության նախարարության դիմաց հավաքվելով և որևէ ինֆորմացիա ստանալու պահանջով։

«Մեր պահանջն այն է, որ մեր զինվորին գտնենք։ Մեր ունեցած վերջին տվյալներով, որտեղ որ ինքը գտնվում է՝ հսկվում է ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից։ Մեզ էլ ասում են,որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս մտնենք այդ տարածք»,- նշել է օրերս կառավարության դիմաց հավաքաված անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր թվիթերյան իր էջում գրառում է արել, որտեղ անդրադարձել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով անհետ կորած զինծառայողների խնդրին։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է՝

«ԼՂ առաջին պատերազմի հետևանքով 777 անհետ կորած հայ կա, 2-րդ պատերազմի հետևանքով` 217, 29 անհետ կորած հայ կա սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով: Հուսով ենք, որ Ադրբեջանը կհամագործակցի մեր հայրենակիցների ճակատագրերը պարզելու հարցում»։

Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողները շարունակում են ապրել իրենց որդիներից մի լուրի սպասումով, մինչդեռ ադրբեջանի ԶՈՒ-ն չի դադարում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելը հայ-ադրբեջանական սահմանին։

Օ․Պ․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ