Աշխատանքի եւ սոցիալական հարցերի /ԱՍՀ/ մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 18-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»» օրենքի նախագիծը։
Օրենսդրական լավարկող դրույթները կիրառվելու են, եթե երեխան ծնվի 2023թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո, իսկ մինչ այդ ծնված երեխաների պարագայում՝ կիրառվելու են գործող կարգավորումները։
Նոր սահմանվող դրույթներով՝ վարձու աշխատող չհանդիսացող քաղաքաբնակ ծնողները եւս կստանան նպաստ, մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքն աշխատանքի հետ համատեղող քաղաքաբնակ ծնողներն էլ կստանան նպաստ,
խնամքի նպաստի չափը սահմանելու է ՀՀ կառավարությունը «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի սահմանված չափի (հունվարի 1-ից 75 000) նկատմամբ հետեւյալ տոկոսային հարաբերակցություններով՝ %՝ քաղաքաբնակ, խնամքի արձակուրդում գտնվող ծնողին, 1-ին կետով սահմանված չափի 85% -ը չգերազանցող չափ՝ քաղաքաբնակ կամ գյուղաբնակ, խնամքի արձակուրդում չգտնվող ծնողին,
1-ին եւ 2-րդ կետերով սահմանվող չափերի հանրագումար՝ գյուղաբնակ, խնամքի արձակուրդում գտնվող ծնողին։
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Առաջինից երկրորդ ընթերցում նախագծում կատարվել են միայն տեխնիկական փոփոխությունների։
Բոլոր օրենսդրական նախաձեռնություներն արժանացել են հանձնաժողովի հավանությանը։




