Գլխավոր էջ Նորություններ Ինչո՞ւ են երեխաներն սկսել ավելի հաճախ տառապել չոր աչքի համախտանիշով

Ինչո՞ւ են երեխաներն սկսել ավելի հաճախ տառապել չոր աչքի համախտանիշով

257
0

Չոր աչքի համախտանիշը կամ չոր կերատոկոնյունկտիվիտը սկսել է ավելի հաճախ հանդիպել 6 տարեկան երեխաների մոտ։ Պատճառը գաջեթների եւ կոսմետիկայի հաճախակի օգտագործումն է, տեղեկացրել է Daily Mail-ը։

Սովորաբար տեսողական օրգանների այս խախտումը սկսվում է 50-60 տարեկանում։ Պաթոլոգիան առաջ է գալիս արցունքահեղուկի բաղադրության փոփոխության կամ արցունքարտադրության խախտման պատճառով։ Սովորաբար այս հիվանդության դեպքում պացիենտներն ունենում են այնպիսի ախտանշաններ, ինչպիսին են աչքերի չորությունը, գրգռվածությունը, աչքերում ավազի առկայության զգացողությունը եւ կարմրածությունը։ Գաջեթներով շատ ժամանակ անցկացնելը հանգեցել է այն բանին, որ 6 տարեկան երեխաները սկսել են տառապել աչքի հիվանդությամբ, որը սովորաբար բնորոշ է մեծահասակներին։ Բանն այն է, որ գաջեթների օգտագործման ժամանակ աչքերը թարթելու հաճախականությունը նվազում է, ինչը հանգեցնում է արցունքարտադրության խախտման։

«Երբ ես 15 տարի առաջ բացեցի իմ կլինիկան, այս հիվանդությունն ունեցող ոչ մի երեխա չկար։ Վերջին հինգ կամ վեց տարում ես տեսնում են ավելի ու ավելի շատ երեխաների չոր աչքի համախտանիշով։ Ամենափոքր պացիենտը վեց տարեկան էր, ինչը նախկինում չլսված բան էր»,- պարբերականին ասել է ակնաբույժ-օպտոմետրիստ եւ չոր աչքի համախտանիշի մասնագետ Սառա Ֆարանտը։

Նա ավելացրել է, որ փոքր տարիքի երեխաների կողմից կոսմետիկայի հաճախակի օգտագործումը նույնպես կարող է նպաստել աչքերի հետ կապված խնդիրների ավելացմանը։

Նյութի աղբյուրը՝ NEWS.am Medicine

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ