Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի Հղիություն և կրծքագեղձի բարորակ գոյացություններ․ե՞րբ անհանգստանալ

Հղիություն և կրծքագեղձի բարորակ գոյացություններ․ե՞րբ անհանգստանալ

9505
0

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում հորմոնալ մի շարք փոփոխություններ են տեղի ունենում, որոնք, պայմանավորված կնոջ օրգանիզմի առանձնահատկություններով, կարող են ունենալ այս կամ այն հետևանքը։ Կրծքագեղձի բարորակ գոյացությունները բավականին տարածված են՝ այդ թվում և երիտասարդ կանանց շրջանում։ Եվ շատ կանանց է հետաքրքում, թե ի՞նչ վտանգներ կան, երբ կինն ունի կրծքագեղձի բարորակ գոյացություն և հղի է։ Թեմայի շուրջ զրուցել ենք կրծքագեղձի վիրաբույժ Սոնա Հայրապետովայի հետ։

Հղիության ընթացքում կրծքագեղձը ենթարկվում է փոփոխության

Հղիության ընթացքում որոշակի հորմոնների ազդեցության ներքո (էստրոգեն, պրոգեստերոն, պրոլակտին) կրծքագեղձը ենթարկվում է բազմաթիվ ֆիզիոլոգիական փոփոխությունների`մեծանում է արյունամատակարարումը, այտուցվում է, գեղձային հյուսվածքը գերակշռում է ճարպայինի: Արդյունքում մեծանում է կրծքագեղձի ծավալն ու խտությունը, ինչի հետևանքով կրծքագեղձը շոշափելիս նկատվում է լարվածություն ու հանգույցներ:

Հղիություն և կրծքագեղձի բարորակ գոյացություններ

Ֆիբրոադենոման առավել հաճախ հանդիպող գոյացությունն է հղիության ընթացքում, որը չնայած ախտորոշվում է այս ժամանակահատվածում, սակայն կարող է նաև առաջացած լինել մինչ հղիությունը: Իսկ հորմոնների հանդեպ բարձր զգայունության հետևանքով ֆիբրոադենոման կարող է մեծանալ չափերով: Հղիության ընթացքում առաջացած կրծքագեղձի խնդիրները հիմնականում բարորակ են, սակայն անհրաժեշտ է մանրազննին հետազոտութուն` բացառելու կրծքագեղձի քաղցկեղը:

Վտանգներից խուսափելու համար անհրաժեշտ է հետազոտվել

Դիագնոստիկ նպատակով կարելի է կիրառել ուլտրաձայնային կամ  մամոգրաֆիկ, ինչպես նաև ՄՌՏ հետազոտություններ: Սակայն հաշվի առնելով հղիության ընթացքում առկա կրծքագեղձի փոփոխությունները` ընտրության առաջին մեթոդը ուլտրաձայնային հետազոտությունն է, որն առավել զգայուն մեթոդ է: Ինչպես նաև կասկածելի փոփոխությունների պարագայում կատարվում է նաև տրեպան բիոպսիա` հյուսվածաբանական հետազոտության նպատակով:

Եթե գոյացությունը նախաքաղցկեղային է, բնականաբար կլինեն վտանգավոր

Բարորակ գոյացություններից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունը։ Եթե գոյացություններում որևէ վտանգավոր, կասկածելի բան է նկատվում, հետևաբար պետք է դրա լուծում տալ և նոր պլանավորել հղիությունը։ Բացառված չէ, որ մինչև հղիությունը վիրհատության հարկ լինի։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ