Գլխավոր էջ Գլխավոր Հոկտեմբերի 17-ը Աղքատության միջազգային օրն է․ ի՞նչ պատկեր է Հայաստանում

Հոկտեմբերի 17-ը Աղքատության միջազգային օրն է․ ի՞նչ պատկեր է Հայաստանում

281
0

Ամեն տարի  հոկտեմբերի 17-ին նշվում է աղքատության վերացման միջազգային օրը: Օրվա նպատակն է բոլոր երկրներում բարձրացնել աղքատության վերացման դեմ պայքարի մասին իրազեկվածությունը:

1992 թվականի դեկտեմբերի 22-ին, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան բանաձև ընդունեց՝ հոկտեմբերի 17-ը հռչակելով Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օր:

ՄԱԿ-ի տվյալներով՝ աշխարհում ավելի քան կես միլիարդ մարդ սովի է մատնված, որի մեկ երրորդը երեխաներ են:

Յունիսեֆի տվյալներով աշխարհում աղաքտուփյան հետևանքով երեխաների մահվան ցուցանիշը բարձր է։

Եթե մանկական մահացությունը ավելի արագ կերպով չկրճատվի, ապա մինչև 2030թ.-ը գրեթե 70 միլիոն երեխա կմահանա նախքան հինգ տարեկան դառնալը:

Ուսումնասիրությունը հիմնված է 51 երկրներից հավաքագրված տվյալների վրա, որտեղ գրանցվում են աշխարհում նորածինների և մինչև հինգ տարեկան երեխաների մահերի գրեթե 80 տոկոսը: Այս երկրների փորձը ցույց է տալիս, որ մանկական մահացությունը երեք անգամ ավելի արագ կերպով կարելի է կրճատել, եթե ներդրում է արվում աղքատ խմբերի շրջանում առողջապահական ծրագրերի հասանելիությունը բարելավելու ուղղությամբ, ի տարբերություն ոչ աղքատ խմբերի:

Հայաստան

Եթե 2019թ-ին Հայաստանում աղքատ էր համարվում բնակչության 43.8%-ը, ապա 2020-ին այդ թիվը հասել է 47.6-ի: Ըստ այդմ` մեր երկրում աղքատության 3 հիմնական խմբեր են առանձնացվում.

  • Պարենային կամ ծայրահեղ աղքատություն, որի մեջ մտնում են անձինք, որոնց ամսական եկամուտը չի գերազանցում 23 828 դրամը։ Նրանց թիվը Հայաստանում 0.7 % է։ Այլ կերպ ասած` ՀՀ բնակչության 0.7 տոկոսը սոված է մնում։
  • Աղքատության ստորին գիծ, որի մեջ մտնում են անձինք, որոնց ամսական եկամուտը չի գերազանցում 35 324 դրամը։ Նրանք 9.7% տոկոս են կազմում։
  • Աղքատության վերին գիծ, որի մեջ մտնում են անձինք, որոնց ամսական եկամուտը չի գերազանցում 53 641 դրամը։ Նրանք 47.6% տոկոս են կազմում։

Հ․Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ