Գլխավոր էջ Գլխավոր Սիբիրախտ, ժանտախտ, դաբաղ․․․ ծրագիր՝ միտված մի շարք վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին

Սիբիրախտ, ժանտախտ, դաբաղ․․․ ծրագիր՝ միտված մի շարք վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին

267
0

Օրերս, կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների պատվաստում ծրագիրը և միջոցառումների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» նխագիծը (այսուհետ՝ ծրագիր):

Ծրագրի հիմնավորման և անհրաժեշտության մեջ նշվում է, որ աշխարհի բոլոր պետությունների համար համընդհանուր խնդիր է կենդանիների, այդ թվում կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների կազմակերպումը։ Ծրագրի շրջանակներում, յուրաքանչյուր տարի միջոցառումների իրականացումը միտված է մի շարք վարակիչ հիվանդությունների՝ խոշոր և մանր եղջերավոր կենդանիների բրուցելոզի, խոշոր եղջերավոր կենդանիների տուբերկուլյոզի, լեյկոզի, ձիերի խլնախտի, խոշոր և մանր եղջերավոր կենդանիների և ձիերի սիբիրախտի, խոշոր և մանր եղջերավոր կենդանիների դաբաղի, խոշոր եղջերավոր կենդանիների խշխշան պալարի, հանգուցավոր մաշկաբորբի, պաստերելյոզի, խոզերի դասական ժանտախտի, թռչունների կեղծ ժանտախտի նկատմամբ պատվաստված անասնագլխաքանակի կայուն վարակամերժության ֆոնի ապահովմանը։

Ծրագրի նպատակն է շարունակական իրականացման նպատակն է ապահովել կենդանիների, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների նկատմամբ պատվաստված վարակամերժ անասնագլխաքանակ, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից ազգաբնակչության պաշտպանվածության բարձր մակարդակ։ Սույն նախագիծն ապահովում է իրավական ակտ, որի համաձայն ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացման համար յուրաքանչյուր տարի մշակվում և կազմվում է բյուջետային հայտ։

Նախագծի ընդունման արդյունքում կապահովի կենդանիների, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների նկատմամբ պատվաստված վարակամերժ անասնագլխաքանակ, հնարավոր վարակիչ հիվանդությունների ներթափանցման ռիսկերի կառավարում՝ բռնկման և տարածման կանխումը, կստեղծվեն բարենպաստ պայմաններ անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ անասնապահական մթերքի և հումքի արտադրության արտահանման և ներկրման համար, կբարելավի համախառն ներքին արտադրանքի տնտեսական ակտիվության ցուցանիշը։

Միաժամանակ, նախագծի ընդունման արդյունքում կապահովի միջազգային համագործակցության պարտավորությունների կատարումը։

Օ․Պ․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ