Գլխավոր էջ Գլխավոր Ծխելու դեմ պայքարի ազգային օր․ ի՞նչ պատկեր է մեր երկրում

Ծխելու դեմ պայքարի ազգային օր․ ի՞նչ պատկեր է մեր երկրում

397
0

2004 թվականի հոկտեմբերի 12-ին ՀՀ-ը վավերացրել է ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան։ Այդ կոնվենցիային միացել են ևս 181 երկիր և պայքարն իրականացվում է ամբողջ աշխարհում։ Իսկ հոկտեմբերի 12-ը ծխելու դեմ պայքարի ազգային օրն է: Այս մասին լրագորղների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՆ հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանը։

«Ծխախոտի վնասակարության մասին շատ է խոսվել։ Ծխախոտի դերը իրոք գերակա խնդիր է ամբողջ աշխարհի առողջապահական համակարգերի համար այդ թվում և Հայաստանի։ Այն հանդիսանում է ռիսկի գործոն շատ ծանր հիվանդությունների համար, որոնք հիմնական հանդիսանում են մահացության պատճառը, ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում»,-նշել է Մնացականյանը՝ հավելելով, որ այդ հիվանդություններն են սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները, շնչառական համակարգի հիվանդությունները, շաքարային դիաբետը, քաղցկեղը։

Նա նաև անդրադարձավ վիճակագրական տվյալներին, ըստ այդմ՝ չարորակ նորագոյացությունները կազմում են 14,8 %, շաքարային դիաբետը 1,3 % և շնչառական օրգանների հիվանդությունները 8,3% մահացություն։

«Ինչ վերաբերվում է ծխախոտի օգտագործմանը, ապա մեր վերջին՝ դեռ 2017 թվականին իրականացված հետազոտության տվյալներն են, որոնց համաձայն Հայաստանում ընդհանուր ծխողների քանակը մոտ 28 տոկս է։ Ընդ որում 50 %-ից ավելին տղամարդիկ են, իսկ կանանց շրջանում՝ 1,8 տոկոս»,-հայտնեց նա։

ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը նշեց, որ վերընշված ցուցանիշը բարձր է։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ