Գլխավոր էջ Գլխավոր Այսօր ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է

Այսօր ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է

162
0
«ԱՀԿ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային» միանալով` Հայաստանը ևս, ի թիվս աշխարհի 182 երկրի, որդեգրել է վերջինիս դրույթները` սկսած 2004 թվականից:
Անհերքելի է, որ ծխախոտը հանրային առողջության լուրջ սպառնալիքներից է: Մեր երկրում ամեն տարի ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած հիվանդություններից մահանում է ավելի քան 5500 մարդ: ԱՀԿ մեթոդաբանությամբ իրականացված հետազոտության (STEPS) տվյալների համաձայն` Հայաստանի չափահաս տղամարդկանց 51,5%-ը, իսկ կանանց՝ 1,8%-ը ծխող են:
«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքով նախատեսված սահմանափակումները տարածվում են ծխախոտային բոլոր արտադրատեսակների, դրանց փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող), ինչպես նաև ծխախոտային արտադրատեսակների պատկանելիքների և որոշ դեպքերում` նաև նմանակների վրա: Այս արտադրատեսակները ներառում են գրեթե բոլոր ծխախոտ և նիկոտին պարունակող արտադրատեսակները:
Օրենքով նախատեսված դրույթների վերահսկողությունը վերապահված է հետևյալ վերահսկողություն իրականացնող մարմիններին.

Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման սահմանափակումներին վերաբերվող իրավական դրույթների կատարումը վերահսկում է Ոստիկանությունը` թեժ գիծ` 1-02
 «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների գովազդի, իրացման (վաճառքի) խթանման և հովանավորության սահմանափակումներին վերաբերվող դրույթների կատարումը վերահսկում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը` թեժ գիծ` 8107
Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների վաճառքի սահմանափակումներին վերաբերվող դրույթների կատարումը վերահսկում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը` թեժ գիծ` 010 23 56 00
Ծխախոտի օգտագործումը դադարեցնել ցանկացողների համար առողջապահության նախարարությունը ներդրել է ծխելը դադարեցնելուն ուղղված օժանդակության անվճար թեժ գիծ` 060 44 00 01, որտեղ հոգեբան-խորհրդատուները կօգնեն դիմողին դադարեցնել ծխելը:
Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների բոլոր տեսակները վնասակար են առողջության համար, չկա դրանց անվնաս չափաբաժին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ