Գլխավոր էջ Նորություններ Էլեկտրոնային սիգարետը չի առաջացնում թոքերի ախտահարման EVALI սինդրոմ․ փաստում են գիտնականները

Էլեկտրոնային սիգարետը չի առաջացնում թոքերի ախտահարման EVALI սինդրոմ․ փաստում են գիտնականները

198
0

ԱՄՆ-ում կատարված հետազոտությունը պարզել է, որ նիկոտին պարունակող էլեկտրոնային սիգարետը չի առաջացնում թոքերի ախտահարում, ինչպես ենթադրվում էր նախկինում։ Սինդրոմի առաջացման պատճառ են վեյփերի մեջ օգտատերերի կողմից ավելացված լրացուցիչ թունավոր նյութերը։

EVALI–ն համախտանիշ է, որը նախկինում կապվում էր էլեկտրոնային սիգարետների պատճառով թոքերի ախտահարման հետ։ Վերջերս միջազգային գիտական ամսագրերից մեկում հրապարակված հետազոտությունը ապացուցում է, որ նախկինում արված ենթադրությունները սխալ էին։

ԱՄՆ-ում թոքերի ախտահարման դեպքերի կտրուկ աճ․ նիկոտինային վեյփերն օգտագործվում էին սխալ նպատակով։

Ավստրալիայի Վնասի նվազեցման ասոցիացիայի նախագահ Քոլին Մենդելսոնը պատմել է, որ ըստ վերջին բացահայտումների 2019-2020թթ. ԱՄՆ-ում թոքերի հիվանդությունների կտրուկ աճի և դրանց հետևանքով մահերի պատճառը ոչ թե նիկոտինային վեյփերն էին, այլ այդ սարքերի մեջ օգտագործողների կողմից ավելացված լրացուցիչ չթույլատրված նյութերը։

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կողմից իրականացված հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ թոքերի ախտահարում ունեցող անձիք էլեկտրոնային սիգարետների մեջ ավելացրել են մարիխուանայի յուղ պարունակող տարբեր արտադրատեսակներ։ Ըստ Կենտրոնի՝ հետազոտված պացիենտների թոքերում հայտնաբերված քիմիական տարրերից ամենախնդրահարույցը վիտամին E-ի ացետատն է, որը առկա է մարիխուանայի THC յուղի մեջ։

EVALI սինդրոմի առաջացման պատճառների ճշգրտման անհրաժեշտությունը

Մենդելսոնն ընդգծում է, որ նիկոտինային վեյփերի պատճառով EVALI ախտահարման հաստատված դեպքեր գրեթե չեն գրանցվել։ Նա հավելում է, որ թոքերի ախտահարման դեպքերի նման կտրուկ աճը պայմանավորված է վաճառքի օրինական թույլտվություն չունեցող և վիտամին E-ի ացետատ պարունակող յուղերի օգտագործմամբ։ Հարկ է նշել նաև, որ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը չեղարկել է իր նախազգուշացումները՝ նիկոտինային վեյփերի վտանգի վերաբերյալ այն բանից հետո, երբ այդ պնդումը հերքող մի շարք ապացույցներ են ներկայացվել։ Հաշվի առնելով էլեկտրոնային սիգարետի պատճառով թոքերի ախտահարման ցածր հավանականությունը՝ ավելի քան 75 փորձագետներ դիմել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին՝ EVALI անվանումը փոխելու առաջարկով, քանզի ապակողմնորոշող տեղեկատվության պատճառով օգտատերերը դեռևս մտածում են, որ սինդրոմն առաջանում է էլեկտրոնային սիգարետից։ Փաստ է, որ մինչ այժմ միակ արտադրատեսակը, որի բացասական ազդեցությունը թոքերի վրա հաստատվել է, մարիխուանայի THC յուղ պարունակող սարքերն են։

Էլեկտրոնային սիգարետների, վեյփերի և այլ առանց ծուխ այլընտրանքների օգտագործման միջազգային փորձը

Ողջ աշխարհում ոլորտի փորձագետները համարում են, որ ծխելը թողնելու կամ վնասը նվազեցնելու համար ամենատարածված այլընրանքը հենց առանց ծուխ այլընտրանքներն են՝ ծխի փոխարեն գոլորշու միջոցով նիկոտինը հասնում է թոքեր․ արդյունքում օրգանիզմի վրա վնասակար նյութերի ազդեցությունը կտրուկ նվազում է։ Էլեկտրոնային սիգարետի դրական ազդեցությունը հանրային առողջության տեսանկյունից ընդգծվել է նաև Անգլիայի Առողջապահական ծառայության և Նոր Զելանդիայի Առողջապահության նախարարության կողմից։ Հայտարարություններում նշվում է, որ էլեկտրոնային սիգարետի օգտագործումն օգնում է ծխողներին հրաժարվել այրվող սիգարետից, որը նիկոտին ստանալու ամենավնասակար տարբերակն է։

Իսկ Նոր Զելանդիայի Առողջապահության նախարարությունն անգամ իրականցրել է տեղեկատվական արշավ՝ էլեկտրոնային սիգարետի վերաբերյալ կեղծ տեղեկատվությունը պարզաբանելու նպատակով։ Արշավի միջոցով առողջապահության նախարարությունը ձգտում է քաջալերել ծխողներին անցում կատարել էլեկտրոնային սիգարետներին։ Նոր Զելանդիայի առողջապահության նախարարությունը նպատակ ունի մինչև 2025 թվականը երկրի բոլոր սիգարետ ծխողներին օգնել անցնել առանց ծխի նիկոտին մատակարարող սարքերի։

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը էլեկտրոնային սիգարետը որպես այլընտրանք օգտագործողներին խորհուրդ է տալիս գնահատել բոլոր ռիսկերը և խուսափել մարիխուանայի յուղով էլեկտրոնային սիգարետների և փոփոխված բաղադրությամբ վեյփերի օգտագործումից, ինչպես նաև դրանց մեջ որևէ այլ նյութ ավելացնելուց։ Էլեկտրոնային սիգարետը շարունակում է օգնել ծխողներին՝ այրվող սիգարետից  հրաժարվելու գործընթացում, քանզի պատկան մարմինները և հասարակությունը շարունակում են ընդգծել այս արտադրատեսակի օգտագործմանն աջակցող գիտական փաստերը և քայլեր ձեռնարկել՝ համապատասխան իրավական կարգավորումների ներդրման ուղղությամբ։

Նյութի աղբյուրը՝ NEWS.am Medicine

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ