Գլխավոր էջ Գլխավոր Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագիր․ ովքե՞ր են օգտվել ծրագրից

Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագիր․ ովքե՞ր են օգտվել ծրագրից

352
0

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Արմենպրես լրատվական գործակալության մամուլի սրահում մասնագետները ներկայացրին Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրի արդյունքները։

ՀՀ ԱՆ հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի առողջապահության գլխավոր կազմակերպիչ Արմինե Աղաջանյանը նշեց, որ ծրագրի մեկնարկից ի վեր բուժօգնություն է ստացել շուրջ 1800 քաղաքացի։

«Կարող ենք արձանագրել, որ տարեցտարի ավելանում է ծրագրում ընդգրկված անձանց թիվը։ Եթե 2019 թվականին շուրջ 350 անձ էր բուժօգնություն ստացել, ապա 2020-2022 թվականին արդեն 500-ից ավելի անձ ընդգրկվել է իշեմիկ կաթվածների ծրագրում, իսկ բուժօգնություն տրամադրող կլինիկաների աշխարհագրությունն ընդլայնվել է»,-հայտնել է Աղաջանյանը։

Նա նաև հայտնեց, որ ի թիվս Երևանի երեք բուժհասատությունների ծրագրին միացել է նաև Գյումրու բժշկական կենտրոնը, որը մի քանի ամիսների ընթացքում շուրջ 40 անձի տրամադրվել է բժշկական օգնություն։

Ծրագրին անդրադարձավ նաև Հայաստանում գլխուղեղի կաթվածի բուժման արդյունավետության բարձրացման և կառավարման համակարգող խորհրդի նախագահ Նունե Եղիազարյանը։ Վերջինս նշեց, որ Կաթվածի բուժումն ընդհանրապես համարվում է պետպատվեր ծրագրի մի մաս, սակայն կաթվածի բուժման նորագույն մոտեցումներից մեկը՝ անոթի լուսանցքի բացման տակտիկաները՝ իշեմիկ ինսուլտի բուժման համար բավականին թանկարժեք է։

«Բուժման այդ եղանակները շատ մեծ արդյունավետություն ունեն և օգնում են խուսափել հաշմանդամությունից, սակայն դրանք բավական թանկ արժեն։ Եվ ունենալով պետպատվերով բուժում կաթվածի համար՝ համավճարի շրջանակում, անհրաժշտություն առաջացավ կիրառել բուժման այս մեթոդները մեր հայրենակիցների համար։ Սակայն դա գրեթե անհնար է, եթե չլինի պետական հովանավորություն, որովհետև բուժման մեթոդները բավականին թանկ են և առանձին անհատների համար անհասանելի են, հատկապես եթե հաշվի առնենք, որ այդ բուժումը պետք է կիրառվի հաշված րոպեների ընթացքում»,-ասաց Եղիազարյանը։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ