Գլխավոր էջ Գլխավոր Զեկույցներ ՄԻՊ-ից․ ի՞նչ է արձանագրել նրանց աշխատանքը

Զեկույցներ ՄԻՊ-ից․ ի՞նչ է արձանագրել նրանց աշխատանքը

264
0

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձավ վերջին սահմանային դեպքերին վերաբերող աշխատանքային զեկույցներին։ Նա հայտնեց, որ զեկույցները սեպտեմբերի 13-ից մեկնարկած ադրբեջանական զինված հարձակման և դրան հաջորդած օրերի ընթացքում իրենց հաստատության կողմից արձանագրված, փաստագրված մարդու իրավունքների շարունակական և համատարած խախտումների վերաբերյալ են։ Ըստ Գրիգորյանի դեպքերի վերաբերյալ առաջին զեկույցը հրապարակվել է սեպտեմբերի 16-ին, որտեղ ներկայացվել են սեպտեմբերի 13-15-ը տեղի ունեցած դեպքերը։

«Այդ զեկույցն ուներ փակ, ոչ հրապարակային հատված, որտեղ մենք ներկայացրել էինք այդ օրվա պահի դրությամբ մեր արձանագրած խոշտանգման, վատ վերաբերմունքի, անդամահատումների դեպքերը։ Իսկ արդեն երկու օր առաջ մեր հրապարակած զեկույցն ամբողջական փաստեր էր ներկայացնում»,-նշել է Գրիգորյանը։

Զեկույցում ներկայացվել են մարդու իրավունքների խախտումները նաև կենտրոնացել են քաղաքացիկան բնակչության թիրախավորման, քաղաքացիական կենսական ենթակառուցվածքների թիրախավորման, երեխաների իրավունքների խախտումների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների վրա։

Գրիգորյանը նաև անդրադարձավ իրենց աշխատանքի առանձնահատկություններին, մասնավորապես նշելով, որ իրենց աշխատանքի ընթացքում շփվում են լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ովքեր եղել են դեպքի վայրում։ Աշխատում են տեղի քաղաքացիկան հասարակությունների հետ, ինչպես նաև տեղերում ունեն տարածքային գրասենյակներ, որտեղի աշխատակիցները տեղացիների հետ ունեն անձնական կապեր։

«Այս տրամաբանության մեջ մենք հնարավորություն էինք ունեցել կոնկրետ նույնականացնելու ավելի մեծ թվով վիրավորում ստացած քաղաքացիական անձանց, քան օրինակ առողջապահության նախարարությունը, որը իր հաշվառումը կատարում էր առողջապահական հիմնարկներին դիմած անձանց հաշվառման հիման վրա»,-ասել է նա՝ հավելելով, որ տվյալների տարբերությունը վերընշվածով է պայմանավորված։

Գրիգարյանը նաև տեղեկացրել է, որ այն ամենն ինչ ներկայացված է իրենց զեկույցում, իրենց կողմից ապացուցման, հաստատման մեծ ստանդարտով ճշտված տեղեկություններն են։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ