Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Միասին կարող ենք հաղթել կորոնավիրուսի մարտահրավերը. Հայաստանում ԱՄՆ դեսպան

Միասին կարող ենք հաղթել կորոնավիրուսի մարտահրավերը. Հայաստանում ԱՄՆ դեսպան

579
0

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին անդրադարձել է կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարին օժանդակելու փաթեթի շրջանակում Հայաստանին 1.1 մլն դոլար հատկացնելու որոշմանը։

«Մենք հպարտ ենք, որ այս դժվարին ժամանակահատվածում ուս ուսի կանգնում ենք մեր հայ բարեկամների կողքին։ Մենք միասին կարող ենք հաղթել Կորոնավիրուսի մարտահրավերը», – ֆինանսական աջակցության մասին հայտարարելիս նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան՝ Լին Մ. Թրեյսին:
Աջակցությունը կուղղվի Հայաստանի առողջապահական համակարգի բարելավմանը։ Այն իրագործվելու է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), Կարմիր խաչի և Կարմիր մահիկի կազմակերպությունների միջազգային ֆեդերացիայի (ԿԽԿՄ) միջոցով ՝ ՀՀ Առողջապահության նախարարության հետ գործակցությամբ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ