Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում «Rammstein»-ի մենակատար Թիլ Լինդեմանի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

«Rammstein»-ի մենակատար Թիլ Լինդեմանի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

681
0

Գերմանական Rammstein խմբի ֆրոնտմեն Թիլ Լինդեմանի կորոնավիրուսի թեստը բացասական արդյունք է ցույց տվել։  Այս մասին հայտնում է խմբի Facebook-յան էջը։

Նախօրեին երաժիշտը հոսպիտալացվել էր բժշկի հանձնարարականի համաձայն եւ գիշերն անցկացրել Բեռլինի հիվանդանոցներից մեկի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, ասված է հաղորդագրության մեջ: Արդեն մարտի 27-ի երեկոյան Լինդեմանին տեղափոխել են այդ բաժանմունքից՝ կապված նրա վիճակի բարելավման հետ։

Այն մասին, որ երաժիշտը բարդություններ է ունեցել կորոնավիրուսային վարակից հետո, մարտի 27-ին գրել է Bild պարբերականը։ Որոշ ժամանակ անց նա հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ Թիլ Լինդեմանի մոտ թոքաբորբ է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ