Գլխավոր էջ Նորություններ Կյանքից հեռացել է բժիշկ Գայանե Սանոսյանը

Կյանքից հեռացել է բժիշկ Գայանե Սանոսյանը

1167
0

Կյանքից անժամանակ հեռացել է շտապբուժօգնության ծառայության բժիշկ Գայանե Սանոսյանը։ Այս մասին հայտնում է Մասիսի բժշկական կենտրոնը։

«Խորը ցավով տեղեկացնում ենք, որ անժամանակ կյանքից հեռացել է «Մասիսի բժշկական կենտրոն»-ի շտապբուժօգնության ծառայության բժիշկ-սրտաբան Գայանե Սանոսյանը:

Սիրելի Գայանեն կարճ ժամանակահատվածում իր մասնագիտական գիտելիքներով և մարդկային որակով կարողացավ արժանանալ թե բնակչության, թե բուժանձնակազմի սիրուն և հարգանքին: Բժշկուհին իր աշխատանքային գործունեության ընթացքում կարողացավ փրկել բազմաթիվ կյանքեր և ցուցաբերել բնակչության շրջանում որակյալ բուժօգնություն:

Մասիսի բժշկական կենտրոնի ողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում բժշկուհի Գայանեի հարազատներին, բարեկամներին և ընկերներին»,-նշվում է հաղորդագրության մեջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ