Գլխավոր էջ Նորություններ Ամերիկացի փորձագետները հայտնել են կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութի բարձր արդյունավետության մասին

Ամերիկացի փորձագետները հայտնել են կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութի բարձր արդյունավետության մասին

182
0

Կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութը բարձր արդյունավետություն ունի եւ մարդկանց պաշտպանում է առաջին չափաքանակն ընդունելուց արդեն երկու շաբաթ հետո, ասել են ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները, գրել է Medical Xpress-ը։

Գործակալության հրապարակած նախնական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հուլիսի 31-ից մինչեւ սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակաշրջանում չպատվաստվածների՝ կապիկի ծաղիկով վարակվելու ռիսկը 14 անգամ ավելի բարձր է եղել, քան պատվաստվածներինը, որոնք պատվաստվել էին առաջին ներարկումից 14 եւ ավելի օրեր հետո։ Արդյունքներն ստացվել են վարակման հաստատված դեպքերի հիման վրա, երկրի 32 շրջաններում։ ԱՄՆ-ում գրանցվել է հիվանդության ավելի քան 25 000 դեպք ներկա բռնկման ընթացքում, որն սկսվել է այս տարվա մայիսին եւ հիմնականում առնչվել է տղամարդկանց, որոնք սեռական շփումներ են ունեցել տղամարդկանց հետ։

«Անգամ այս բազմախոստում տվյալների համատեքստում մենք համառորեն խորհուրդ ենք տալիս մարդկանց ստանալ Jynneos պատվաստանյութի երկու չափաբաժին՝ 28 օր միջակայքով, որպեսզի ապահովվի կայուն եւ երկարատեւ իմունային պաշտպանություն կապիկի ծաղիկից»,- լրագրողներին ասել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տնօրեն Ռոշել Վալենսկին։ Չնայած հավանությանը՝ առայժմ չկա կապիկի ծաղիկի դեմ Jynneos պատվաստանյութի արդյունավետության հաստատված գնահատական, քանի որ նախորդ հետազոտությունները կատարվել են միայն  կենդանիների վրա, իսկ մարդու իմունային պատասխանի մասին տվյալները չէին չափվել։

Աշխարհում հայտնաբերվել է կապիկի ծաղիկով հիվանդացության ավելի քան 66 000 դեպք, բայց օգոստոսից վարակման նոր դեպքերի թիվը նվազում է։ ԱՄՆ-ը մտցրել է Jynneos պատվաստանյութի ավելի քան 680 000 չափաբաժին՝ շեշտադրելով ոչ ավանդական կողմնորոշում ունեցող տղամարդկանց։

Նյութի աղբյուրը՝ NEWS.am Medicine  

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ