Գլխավոր էջ Նորություններ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը գործում է նոր հասցեում

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը գործում է նոր հասցեում

166
0

ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը, վերակառուցման աշխատանքներով պայմանավորված, այժմ գործում է նոր հասցեում (Հ/Ա Բ-4 թաղամաս, Բաբաջանյան 21):

Ազգային կենտրոնը նույն ծավալի բժշկական ծառայություններ է մատուցում «Սուրբ Աստվածածին» ծննդատանը, որտեղ առանձնացված են մանկական և մեծահասակների ինֆեկցիոն ծառայություններ:

Այստեղ ստեղծված են անհրաժեշտ և բավարար բոլոր պայմանները թե՛ պացիենտների սպասարկման և թե՛ բժիշկների աշխատանքի համար:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ծանոթացել է պացիենտների և բուժանձնակազմի համար ստեղծված պայմաններին, կարևորել անցումային փուլում հարմարավետության ապահովումը:

Նորքի ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն ընդգրկված է առողջապահության նախարարության կապիտալ վերանորոգման և վերակառուցման աշխատանքների ծրագրում: Շինարարական աշխատանքներն արդեն սկսված են, առնվազն երկու տարի հետո կունենանք նոր ու վերազինված բժշկական կենտրոն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ