Գլխավոր էջ Գլխավոր ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՆՑ․ նույնականացված և հողին չհանձնված մասունքներ, անհետ կորածներ և չսպիացող...

ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՆՑ․ նույնականացված և հողին չհանձնված մասունքներ, անհետ կորածներ և չսպիացող վերք

286
0

2020 թվականի սեպտեմբերի 27, առավոտյան ժամը 7։10, Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ:

Շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով թշնամին հարվածում էր։ Սկսվեց պատերազմ, թշնամին օդուժի, հրետանու, անօդաչուների կիրառմամբ,հրթիռակոծում էր խաղաղ բնակավայրերը։ Հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայքով պատերազմը տևեց 44 օր, ավարտվեց նոյեմբերի 9-ին, որից հետո ցավոք կրկին ունեցանք բախումներ և գերեվարվածներ։

Առաջին իսկ օրվանից Հայաստանում ու Արցախում ռազմական դրություն հայտարարվեց, ինչպես նաև զորահավաք սկսվեց։ Հայաստանը կռվում էր միանգամից երկու երկրների՝ թուրքիայի և ադրբեջանի դեմ, որոնց կողմից էին հազարավոր վարձկան-ահաբեկիչներ, ովքեր կռվում էին պայմանով, մեկ հայի գլուխ՝ 100 դոլար․․․

44 օրվա ընթացքում ունեցանք շուրջ 4000 զոհ, անհետ կորած ու գերեվարվածներ, իսկ ադրբեջանը փայլուն կերպով այդ ընթացքում աչքի ընկավ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքով և վայրագություններով, խախտելով ամեն տեսակ միջազգային մարդասիրական նորմ ու պայմանագիր։ Մեծ հաշվով, գերտերությունները, դաշնակից երկրները և «անվտանգության երաշխավոր» կառույցներ չմիջամտեցին և չարձագանքեցին թշնամու վայրագություններին, անգամ այն պարագայում, երբ ադրբեջանը կիրառում էր արգելված զինատեսակներ․ կասետային հրթիռներ, ֆոսֆորային զինամթերք, բայրաքթարներ։

Պատերազմի ողջ ընթացքում հայերը կռվեցին ոչ միայն ադրբեջանցիների դեմ, այլև՝ 2350 սիրիացի գրոհայինների։

Պատերազմից անցել է երկու տարի, բայց այս ամբողջ ընթացքում զոհվածների մարմինների ու մասունքների նույնականացման գործընթացն էր։ Դեռևս ամիսներ առաջ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել էր, որ կան դեպքեր, երբ մարմինը նույնականացվել է, բայց ծնողը հրաժարվում է այն հուղարկավորել։ Եղել են դեպքեր, երբ մասունքները ուղարկվել են Հոլանդիա կրկնակի նույնականացման և արդյունքը նույնն է եղել, ինչ որ Հայաստանում։

Նշենք, որ նույնականացված այն մասունքները, որոնք չեն ընդունվել հարազատների կողմից, պահվում են պետության կողմից։ Պատկան կառույցների կողմից աշխատանք է տարվում զոհվածների ծնողների հետ։ Կան ծնողներ, ովքեր մասունքները երրորդ-չորրորդ անգամ են նույնականացման ուղարկում։

«Ցավոք, ունենք նման դեպքեր, երբ նույնականացումն ավարտվել է, անգամ մի քանի անգամ կրկնակի հետազոտությունների արդյունքներից հետո ծնողները, հարազատներն իրենց մեջ ուժ չեն գտնում տանելու և հուղարկավորելու»,-ասել էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նշենք, որ նույնականացված այն մասունքները, որոնք չեն ընդունվել հարազատների կողմից, պահվում են պետության կողմից։ Պատկան կառույցների կողմից աշխատանք է տարվում զոհվածների ծնողների հետ։

Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ