Պետության կողմից առողջապահությանն ուղղվող ծախսերը տարեցտարի ավելանում են. կարևոր է դրան համընթաց որակի և հաշվետվողականության բարձրացումը
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր հանրապետության բժշկական հաստատությունների ղեկավար կազմի հետ քննարկել է առողջապահական համակարգի ընթացիկ բարեփոխումները, առաջիկա ծրագրերն ու խնդիրները։
Նախարարը ներկայացրել է ապահովագրական համակարգի ներդրման հայեցակարգային քննարկումների ընթացքը, անդրադարձել պետպատվերի շրջանակներում հատկացվելիք բյուջետային միջոցների բաշխմանը, բուժաշխատողների ՇՄԶ կրեդիտավորմանը։
Թե‘ առողջապահության նախարարի և թե‘ բուժկենտրոնների պատասխանատուների կողմից կարևորվել է, որ 2023 թվականին պետպատվերի բաշխման գործընթացը ուղեկցվի հաշվետվողականության բարձրացմանն ուղղված խրախուսիչ միջոցառումներով`
Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի բոնուսային վարձատրության ավելացում
Արմեդ մուտքագրվող տեղեկատվության ամբողջության ապահովում
Հերթագրման ավտոմատացում
Վճարովի ծառայությունների մուտքագրում Արմեդ համակարգ
Առողջապահության նախարարը շնորհակալություն է հայտնել բուժկենտրոնների ղեկավարներին համագործակցության և գործադրած ջանքերի համար թե‘ ճգնաժամային իրավիճակներում, թե‘ ընթացիկ ծրագրերում։

