Գլխավոր էջ Գլխավոր Անհետ կորածների ծնողները՝ ՊՆ-ի դիմաց, զոհվածների ծնողները՝ Եռաբլուրում․ ի՞նչ ունենք այսօր

Անհետ կորածների ծնողները՝ ՊՆ-ի դիմաց, զոհվածների ծնողները՝ Եռաբլուրում․ ի՞նչ ունենք այսօր

270
0

Երկու տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 27-ին, առավոտյան 7։10-ին, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ հարձակում սկսեց: Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն:

Դեռ երեկ, Ադրբեջանի սանձազերծած վերջին ագրեսիայի հետևանքով անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում Պաշտպանության նախարարության դիմաց: Անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողն ասում է՝ առողջ երեխա ենք տվել, որ հայրենիքը պաշտպանի, այսօր անելանելի վիճակում ենք: «13 օր ա էդ ձորակի մեջ ունենք վիրավորներ, ունենք զոհեր։ Ոչինչ չեք ձեռնարկում, որ գոնե վիրավորներին ժամանակին հանեիք, երեխաները հիմա փրկված կլինեին: Խոսքը Վերին Շորժայի մասին է, որտեղ ունեցել ենք զոհեր ու վիրավորներ: 13 օրում գելերը, աղվեսները հոշոտած կլինեն դիակները, ո՞նց ենք տանելու տանք ծնողներին: Բայց ես կկանգնեմ իմ զինվորի, իմ սպայի կողքին»- նշեց անհետ կորած զինծառայողի ծնողը։

Երեկ՝ սեպտեմբերի 26-ին՝ 44օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները հավաքվեցին Եռաբլուրում, որպեսզի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան թույլ չտան Նիկոլ Փաշինյանի և իշխանության մյուս ներկայացուցիչների մուտքը Եռաբլուր պանթեոն։ Ծնողները գիշերել են պանթեոնում։ Պատերազմից 2 տարի է անցել, սակայն վերջին օրերին թշնամու սանձազերծած ագրեսիայից հետո ևս ունեցանք զոհեր, հայրենիքի պաշտպանները հերոսացան․․․, պանթեոնում հերոսներն ավելանում են։ Երկու տարի է անցել , սակայն դեռ շատ ծնողներ փնտրում են իրենց որդուց գոնե մի մասունք, ոմանք էլ իրենց բողոքն արտահայտելում պետական կառույցների դեմ՝ անելանելի իրավիճակում լինելու և իրենց որդուց ոչ մի տեղեկություն չունենալու մտքից։ Այդուհանդերձ, սահմանային իրավիճակը շարունակում է հարաբերական կայուն մնալ, իսկ թշնամու կողմից արձակած յուրաքանչյուր ագրեսիան մի ընտանիքից, մեր հայրենիքից լույս է խլում։

Օ․Պ․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ