Գլխավոր էջ Գլխավոր 13 օրում գելերը, աղվեսները հոշոտած կլինեն դիակները, ո՞նց եք տանելու տաք ծնողներին․...

13 օրում գելերը, աղվեսները հոշոտած կլինեն դիակները, ո՞նց եք տանելու տաք ծնողներին․ անհետ կորած զինվորի հայր

230
0

Ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո` այսօր անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանի ՊՆ-ի շենքի մոտ:

Ժամկետային զինծառայող Սերյոժա Ղազարյանի հայրը՝ Սերժիկ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքն արդեն 13 օր ոչ լուր չունի իր երեխայի մասին.

«Պարոն Փաշինյան խոսքս ուղղում եմ ձեզ, ակնկալում եմ՝     որպես նախկինում զինվոր ունեցող ծնող նայեք մեր ժողովրդի աչքերին ու ձեր խոսքն ասել։ Երկրորդը՝ պարոն Պապիկյան ուղիղ 13 օր է ոչ մի լուր չունեմ իմ երեխայից և մնացած բոլոր երեխաներից, հիմա հարցս դիմում եմ ձեզ, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում։ 13 օչա էդ ձորակի մեջ ունենք վիրավորներ, ունենք զոհեր։  Ոչինչ չեք ձեռնարկում, որ գոնե վիրավորներին ժամանակին հանեիք, երեխաները հիմա փրկված կլինեին: Խոսքը Վերին Շորժայի մասին է, որտեղ ունեցել ենք զոհեր ու վիրավորներ: 13 օրում գելերը, աղվեսները հոշոտած կլինեն դիակները, ո՞նց ենք տանելու տանք ծնողներին: Մենք առողջ երեխա ենք տվել, որ հայրենիքը պաշտպանի, այսօր անելանելի վիճակում ենք: Բայց ես կկանգնեմ իմ զինվորի, իմ սպայի կողքին»,-ասաց նա։

Ծնողի խոսքով կան շատ տվյալներ, որը նա հիմա ասել չի  կարող, հարցը կայանում է նրանում, որ ՊՆ-ն որ մի միջոցներ չի ձեռնարկում։  Վերջինիս խոսքով նրանք առողջ  երեխաներ են տվել բանակին, որ սահման պահի, մեր հայրենիքը պաշտպանի, բայց այսօր անելանելի վիճակի մեջ են։

«Այսօր անորոշ վիճակ է մեզ մոտ, բայց ես պատրաստ եմ կագնել իմ զինվորի, իմ սպայի կողքին։ Վերջին անգամ զանգելա սեպտեմբերի 13-ին առավոտյան ժամը 6-ին»։

Ծնողի խոսքով՝ այն դիրքը, որտեղ եղել է իր տղան այս պահին անցել է ադրբեջանի  հսկողության տակ, նույնիսկ որոնողական աշխտանքներ այդտեղ չեն եղել։

Հարցին, թե որո՞նք են լիրժնելու իրենց հետագա քայլերը, զինծռայողի հայրը պատասխանեց. «Հիմա չեմ ասի, տա Աստված ամեն ինչ հաջողությամբ ավարտվի, ես սպասում եմ ՊՆ-ից, որ գերիներին կամ դիերը այդ ձորակից հանեն: Ես նայել եմ բոլոր նկարները, իմ երեխայի ճակատագիրն անհայտ է այս պահին: Ես չգիտեմ՝ ինքը գերեվարված է, զոհված է, թե կորած»:

Հ․Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ