Գլխավոր էջ Նորություններ Նախկին ծխողները կարող են նվազեցնել վաղաժամ մահվան ռիսկն առողջ ապրելակերպի միջոցով

Նախկին ծխողները կարող են նվազեցնել վաղաժամ մահվան ռիսկն առողջ ապրելակերպի միջոցով

215
0

ԱՄՆ-ում 52 միլիոն նախկին ծխողներ պետք է առողջ ապրելակերպ վարեն՝ վաղաժամ մահվան ռիսկը նվազեցնելու համար, ասվում է նոր դաշնային հետազոտության մեջ:

Առողջապահության ազգային ինստիտուտի մաս կազմող Քաղցկեղի ազգային ինստիտուտի հետազոտողները հայտնել են, որ քաղցկեղի, սրտի եւ թոքերի եւ այլ հիվանդությունների դեպքում մահացության ավելի ցածր ռիսկ է նկատվում: Մարմնի առողջ քաշի պահպանման, ֆիզիկական ակտիվության, առողջ սնվելու եւ ալկոհոլի օգտագործումը սահմանափակելու վերաբերյալ ապացույցների վրա հիմնված առաջարկություններին հետեւելը կապված է նախկին ծխողների մահվան ռիսկի 27 տոկոսով նվազման հետ 19 տարվա ընթացքում՝ նրանց համեմատ, ովքեր առողջ ապրելակերպ չեն վարել, պարզել են գիտնականները.

Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Network Open ամսագրում։ Նոր վերլուծությանը մասնակցել է մոտ 160 հազար նախկին ծխող։ Նրանք հարցաթերթիկներ են  լրացրել կենսակերպի, ժողովրդագրության եւ առողջության վերաբերյալ։ Հետազոտության սկզբում մասնակիցները միջինում 62 տարեկան էին: Հետազոտության ընթացքում նրանցից 86127-ը մահացել է, եւ հետազոտողները մահացության ազգային ինդեքսից հանել էին մահվան մասին տեղեկատվությունը, այդ թվում՝ մահվան պատճառների:

Առողջ ապրելակերպի ամենաբարձր ցուցանիշներով նախկին ծխողների մոտ քաղցկեղից մահացության ռիսկը նվազել է 24 տոկոսով, սրտանոթային հիվանդություններից՝ 28 տոկոսով, շնչառական հիվանդություններից՝ 30 տոկոսով։ Գիտնականների խոսքով՝ մահվան ռիսկի նվազում նկատվել է անկախ մարդու առողջական վիճակից, այլ հիվանդությունների առկայությունից, օրական ծխած ծխախոտի քանակից, ծխելը թողնելու պահից անցած տարիներից եւ տարիքից, երբ մարդը սկսել է ծխել։

Նյութի աղբյուրը՝ NEWS.am Medicine

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ