Գլխավոր էջ Նորություններ Անչափահասներն ու թշնամու վայրագություններով լի տեսանյութերը․ ի՞նչ պետք է իմանա ծնողը

Անչափահասներն ու թշնամու վայրագություններով լի տեսանյութերը․ ի՞նչ պետք է իմանա ծնողը

267
0

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի նոր վայրագություններով լի տեսանյութերը ողողել են մի շարք  ադրբեջանական տելեգրամ ալիքները։ Այնտեղ ոչ միայն պատկերվում են հայ զինվորների, քաղաքացիական անձանց դիերը, այլև հայ կնոջը խոշտանգած տեսանյութերը։ Այն շատ հասանելի է դեռահասներին, քանզի վերջիններս նաև տարածվել են սոցիալական այլ հարթակներում։ Արդեն անդրադարձել ենք, թե ինչպե՞ս կարող են նման տեսանյութերը ազդել մարդկանց հոգեվիճակի վրա, սակայն անչափահասների հարցն այլ է։ Կլինիկական հոգեբան Տաթև Նահապետյանի հետ զրուցել ենք, թե ի՞նչ պետք է իմանան ծնողները նման դեպքերում, ինչպե՞ս օգնել երեխային։

Հոգեբանի խոսքով՝ այստեղ հարկավոր է հաշվի առնել, թե տարիքային ո՞ր փուլում է գտնվում երեխան, ինչպիսի՞ն է արժեքային համակարգը: «Նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքում, երեխաներն առավել շատ ասոցացնում են խաղերում և ֆիլմերում ականատես եղած իրադարձությունների հետ: Հետևաբար, այն նույն ազդեցությունն է ունենում՝ երեխայի մոտ առաջացնելով վախեր, մղձավանջային երազներ, քնի և սնման խանգարումներ: Առավել բարդ է, երբ երեխան արդեն դեռահասության տարիքում է և հստակ գիտակցում է կատարվածի եղելությունը: Նման դեպքում շատ արդյունավետ տարբերակ կլինի մասնագիտական միջամտությունը, որպեսզի անդառնալի հետք չմնա երեխայի հոգեկանում»,-նշեց նա։

Տաթև Նահապետյանն ասաց, որ մինչ այդ ծնողը պարզապես պետք է խոսի երեխայի հետ, հնարավորինս էմոցիոանալ և ֆիզիկական ջերմություն տա․ « «Մի՛ արաների» և «Չի՛ կարելիների» սահմանը քչացրեք, պահանջները, երեխան էմոցիոնալ գերլարված վիճակում է, քնելիս անպայման կողքը եղեք, երբ նկատում եք սրացած վախեր, մղձավանջային երազների արդյունքում քնի խանգարում, կամ մթությունից վախի սրացում, պարզապես մի ծաղրեք երեխայի վախը, երբեմն իրենց հետ հավասար վախեցեք, ստեղծեք իրադրություն, որպեսզի երեխան իրեն մաքսիմալ ապահով և պաշտպանված զգա»,- ընդգծեց հոգեբանը։

Օ․ Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ