Գլխավոր էջ Նորություններ Ջերմուկում վնասվել է բուժկետը, թիրախավորվել շտապօգնության ավտոմեքենան. ՄԻՊ

Ջերմուկում վնասվել է բուժկետը, թիրախավորվել շտապօգնության ավտոմեքենան. ՄԻՊ

403
0

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ՄԻՊ փաստահավաք խմբերից մեկը Ջերմուկ համայնքում է, որը սեպտեմբերի 13-15-ին դարձել է ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի թիրախ։

«Տեղում արձանագրվել է, որ ադրբեջանական հարձակման հետևանքով վնասվել է գազատար խողովակ, բուժկետը, թիրախավորվել է շտապօգնության ավտոմեքենա։
Պաշտպանի ներկայացուցիչները տարածքից վերցրել են հրթիռակոծման բեկորային մասեր»,- նշվում է հրապարակման մեջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ