Գլխավոր էջ Գլխավոր Մեկ քաղաքացիական անձի մահ և վեց վիրավորում․ տվյալներ ՄԻՊ-ից

Մեկ քաղաքացիական անձի մահ և վեց վիրավորում․ տվյալներ ՄԻՊ-ից

329
0

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Կառավարության նիստի ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի շրջանակում քաղաքացիական անձանց շրջանում ևս գրանցվել է մահ և վիարվորում։

«Քաղաքացիական ենթակառուցվածքներից զատ ադրբեջանական ագրեսիայի շրջանակում թիրախավորվել է հենց քաղաքացիական բնակչությունը։ Մենք արձանագրել ենք մեկ քաղաքացիական անձի մահ, որը վրա է հասել բեկորային վնասվածքից։ Անձը զինված գործողության մեջ ներգրավված չի եղել, դրա վերաբերյալ կան ապացույցներ։ Առնվազն մեր  հաստատության կողմից արձանագրվել է վեց վիրավորում ստացած քաղաքացիական անձի վերաբերյալ տվյալ»,-տեղեկացրել է Գրիգորյանը՝ հավելելով, որ իրենք նույնականացրել են այդ անձանց նաև այցելել, իսկ տվյալները ներկայացրել են Արտաքին գործերի նախարարություն։

Նա նաև նշեց, որ բացի շտապօգնության մեքենայից թիրախավորվել են նաև լրագրողներ, ինչի վերաբերյալ կան ապացույցներ։ Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ իրենք շարունակում են աշխատանքը, որի արդյունքները կհրապարակվեն զեկույցների ձևով։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ