Գլխավոր էջ Նորություններ Վիրավորում ստացած քաղաքացիական անձանց թիվը հասել է 7–ի, 1–ի վիճակը ծայրահեղ ծանր...

Վիրավորում ստացած քաղաքացիական անձանց թիվը հասել է 7–ի, 1–ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ

248
0

Ադրբեջանական հրետակոծության հետեւանքով վիրավորում ստացած քաղաքացիական անձանց թիվը հասել է յոթի։ NEWS.am-ին Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ սեպտեմբերի 15–ի դրությամբ հիվանդանոցներում շարունակում է ստացիոնար բուժում ստանալ չորս քաղաքացիական անձ։

«Մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը՝ ծանր, չորրորդինը՝ միջին ծանրության»,– հայտնեցին նախարարությունից՝ հավելելով, որ յոթերրորդ քաղաքացիական անձը ամբուլատոր սպասարկվելուց հետո դուրս է գրվել։ Ավելի վաղ եւս երկու տուժած էր դուրս գրվել։

Աղբյուրը՝ News.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ