Գլխավոր էջ Uncategorized Հնդկաստանը եւ Հարավային Կորեան էլեկտրոնային ծխախոտին պատերազմ են հայտարարում

Հնդկաստանը եւ Հարավային Կորեան էլեկտրոնային ծխախոտին պատերազմ են հայտարարում

632
0

Հնդկաստանի կառավարությունը էլեկտրոնային ծխախոտի արգելք է սահմանել՝ կանխելու համար այս սարքերի հետ կապված շնչառական հիվանդությունների զարգացումը: Արգելքը տարածվում է էլեկտրոնային ծխախոտի արտադրության, ներմուծման եւ գովազդի վրա, սակայն բուն ծխելն արգելված չէ:

Պաշտոնյաները որոշել են այսպիսի միջոցառումների դիմել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում տվյալներ հայտնվեցին էլեկտրոնային ծխախոտ գործածելու հետեւանքով թոքերի վտանգավոր ախտահարումների զարգացման մասին. թոքերի ծանր վնասվածքներով նվազագույնը 12 մարդ հայտնվել է հիվանդանոցում, որոնք առաջացել են վեյփի օգտագործման պատճառով: Նրանց մեծ մասը 40 տարեկանից փոքր է: Թոքերի հիվանդությունների եւս 13 դեպք կարող էր կապված լինել էլեկտրոնային ծխախոտի հետ, ինչը մասնագետները դեռեւս պարզում են:

Հարավային Կորեայի առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարարությունը հանրությանը խորհուրդ է տվել նույն պատճառներով խուսափել վեյփերի օգտագործումից:

«ԱՄՆ կառավարությունն ուսումնասիրում է վեյփինգի եւ ծանր շնչառական հիվանդությունների պատճառահետեւանքային կապը, եւ մենք հանրությանը խորհուրդ ենք տալիս մինչեւ հետազոտության ավարտը խուսափել հեղուկ էլեկտրոնային ծխախոտ օգտագործելուց»,- նշված է առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարարության հայտարարության մեջ:

Factbox-ը հայտնում է, որ Հարավային Կորեան եւ Հնդկաստանը առաջին երկրները չեն, որտեղ պայքար է սկսվել վեյփինգի դեմ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ