Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի Որպես այդպիսին, տարհանման գործընթաց չկա․ո՞ւմ դիմեն քաղաքացիները

Որպես այդպիսին, տարհանման գործընթաց չկա․ո՞ւմ դիմեն քաղաքացիները

430
0

Արդեն երկու օր է հայ-ադրբեջանական սահմանի մի քանի հատվածներում ռազմական գործողություններ են ընթանում։ Ինչպես արդեն հայտնի է, կրակոցներ հնչում են ինչպես մարտական դիրքերի ուղղություններով, այնպես էլ բնակավայերի և ճանապարհների։ Մենք զրուցել ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանի հետ, պարզել, թե արդյոք կան քաղաքացիներ, ովքեր տարհանման նպատակով դիմել են իրենց և ինչ աջակցություն է ցուցաբերվել։

«Որպես այդպիսին, տարհանման գործընթաց չկա, բայց միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնները պատրաստակամ են ցանկացած հարցով, երբ իրենց դիմում են քաղաքացիները՝ ըստ անհարժեշտության լուծում տալու»,-նշեց Մանուչարյանը։

Հարցի՞ն, թե արդյոք գրանցվել են նման դեպքեր նա ասաց․«Հիմնականում մարզային ռեսուրսներով կազմակերպվել են գործընթացները, ուղղակի հիմա հստակ թիվ նշել չեմ կարող, քանի որ 49 տարածքային կենտրոն ունենք Հայաստանում, բնականաբար կլինեն տարբեր հարցերով այս ընթացքում նախարարության միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ դիմած քաղաքացիներ»։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ