Գլխավոր էջ Գլխավոր Իրավիճակը լարված է, կազմակերպված տարհանում չկա․ Ջերմուկի փոխքաղաքապետ

Իրավիճակը լարված է, կազմակերպված տարհանում չկա․ Ջերմուկի փոխքաղաքապետ

425
0

Ժամեր առաջ լրատվամիջոցներից մեկը տեսանյութ հրապարակեց՝ նշելով, որ Ջերմուկում հակառակորդը քաղաքացիական մեքենա է թիրախավորել։ Վարորդը հոսպիտալացվել է։

MedMedia.am-ը կապ հաստատեց Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանի հետ, սակայն, նա հերքեց, որ Ջերմուկում նման դեպք է եղել։ Վերոնշյալ տեսանյութում, թեպետ, նշված է՝ Ջերմուկում, սակայն լրագրողն իր խոսքում ասում է՝ Ջերմուկ տանող ճանապարհին, ուստի փոխքաղաքապետի հերքումը հնարավոր է հենց դրանով է պայմանավորված։

«Մենք քաղաքացիական մեքենայի հրետանակոծության մասին նման տեղեկատվություն չունենք։  Այո՛, իրավիճակը լարված է, առաջին իսկ պահից կանայք, երեխաները իրենց հարազատների ուղեկցությամբ դուրս են եկել, ում անհրաժեշտ է ապաստարան՝ տրամադրում ենք»,- մեզ հետ զրույցում ասաց փոխքաղաքապետ Սարգսյանը։

Օ․Պ․ 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ