Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր գենն է կարեւոր դեր խաղում դեպրեսիայի, վախի եւ տագնապի նվազեցման գործում

Ո՞ր գենն է կարեւոր դեր խաղում դեպրեսիայի, վախի եւ տագնապի նվազեցման գործում

181
0

1996թ. պրոֆեսոր Թադասի Յամամոտոյի լաբորատորիայում հայտնաբերվել է Tob գենը, որը  հիմա լավ հայտնի է քաղցկեղի առաջացման գործում իր ունեցած դերով։ Նոր հետազոտության շրջանակում Օկինավայի գիտության եւ տեխնոլոգիայի ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են, որ այդ գենը նաեւ կարեւոր դեր է խաղում դեպրեսիայի, վախի եւ տագնապի նվազեցման գործում։ Նրանց աշխատանքը հրապարակվել է Translational Psychiatry ամսագրում։

Tob-ն իր անունն ստացել է ճապոնական «tobu» բայից, որը նշանակում է թռչել։

Եզրակացությունը, թե այդ գենը կապված է տագնապի, վախի եւ դեպրեսիայի հետ, արվել է մկների վրա մի շարք փորձերի արդյունքում։ Հետազոտողները մկներին ենթարկել են սթրեսի եւ տեսել, որ Tob գենի մակարդակը բարձրացել է։ Հետո նրանք օգտագործել են առանց Tob գենի ծնված մկներին եւ հայտնաբերել, որ նրանց մոտ ուժեղ են դեպրեսիան, վախը եւ տագնապը։ Օրինակ, երբ Tob գեն ունեցող մկանը դնում էին ջրով լի դույլի մեջ, նա լողում էր եւ փորձում դուրս գալ։ Բայց առանց Tob գենի մուկը պարզապես լողում էր։ Դժվար վիճակի դեմ պայքարելու ցանկության բացակայությունը միջոցներից մեկն է, որի օգնությամբ հետազոտողները որոշում են, որ կենդանին դեպրեսիայի մեջ է։

Հետո ՄՌՏ-ի օգնությամբ հետազոտողները հայտնաբերել են, որ Tob գենը հեռացնելու դեպքում փոխվում է կապը սթրեսի հանդեպ ուղեղի կարգավորող կայունության երկու կարեւոր տեղերի՝  հիպոկամպի եւ ճակատամերձ կեղեւի միջեւ։ Դրանից հետո հետազոտողները որոշել են ուսումնասիրել այն կոնկրետ դերը, որը խաղում է գենը հիպոկամպում։ Նրանք վերցրել են առանց Tob գենի մկներ եւ այդ գենը մտցրել հիպոկամպ, այն դեպքում, երբ մարմնի այլ մասերում այն բացակայում էր։ Վախի եւ դեպրեսիայի մակարդակը վերադարձել է նորմին, բայց մկների մոտ առաջվա պես նկատվել է տագնապայնության բարձրացում։ Հետո հետազոտողները ստեղծել են մուկ, որը Tob գեն չուներ հիպոկամպի բջիջներում, բայց այն կար մարմնի այլ բջիջներում։ Նրանք հայտնաբերել են, որ մկների մոտ եղել է տագնապայնության նորմալ, բայց վախի եւ դեպրեսիայի բարձր մակարդակ։

«Tob գենի դերի բացահայտումը վախի, դեպրեսիայի եւ տագնապի առաջացման գործում կարող է հսկայական նշանակություն ունենալ հոգեկան սթրեսի թերապիայի մշակման համար»,- նշել են հետազոտության հեղինակները։

Նյութի աղբյուրը՝ NEWS.am Medicine

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ