Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր դիետիկ հնարքն է, որն իրականում նիհարելուն չի օգնում

Ո՞ր դիետիկ հնարքն է, որն իրականում նիհարելուն չի օգնում

170
0

Եթե փորձել եք նիհարել, ապա, գուցե, փորձել եք անել դա «նախաճաշիր արքայի, ճաշիր արքայազնի, բայց ընթրիր աղքատի պես» կարգախոսի համաձայն։ Գաղափարն այն է, որ ուտելիքի հիմնական մասն ուտեք օրվա սկզբին, ինչը ոմանք կապում են ճարպակալման մակարդակի նվազման եւ ավելորդ կիլոգրամներից ազատվելու հետ։

Բայց նոր հետազոտությունը ցույց է տվել, որ դա չի նպաստում ճարպից ազատվելուն։ Շոտլանդացի հետազոտողները հայտնաբերել են, որ սնունդ ընդունելու ժամանակը փաստորեն չի ազդում քաշը կորցնելու վրա։ Նրանք հայտնաբերել են, որ երեկոյան մետաբոլիզմն այրում է միայն այնքան կալորիա, որքան առավոտյան։ Հետազոտողների խոսքով՝ առավոտյան ուտելու միակ առավելությունն այն է, որ դուք ավելի քիչ եք ցանկանում ուտել օրվա ընթացքում, ինչը կարող է նշանակել, որ ավելի քիչ եք ուտում։

Հետազոտության ընթացքում, որի արդյունքները հրապարակվել են Cell ամսագրում, չորս շաբաթվա ընթացքում վերահսկվել է 16 տղամարդու եւ 14 կնոջ սննդաբաժինը, որպեսզի պարզվի, թե ինչպես է նրանց քաշի վրա ազդում օրվա այս կամ այն ժամանակը, երբ նրանք ամենից շատ կալորիաներ են օգտագործում։ Յուրաքանչյուր մարդ ստացել է միանման առողջ սնունդ, բայց նրանց կեսին ստիպել են ուտել կալորիաների ավելի մեծ մասը նախաճաշի, մյուս կեսին՝ ընթրիքի ժամանակ։

Երկու շաբաթ հետո բոլորը փոխել են տեղերն այնպես, որ նրանք, ովքեր կալորիաների մեծ մասն ուտում էին առավոտյան, հիմա դրանք ավելի ուշ էին ուտում, եւ հակառակը։ Աբերդինի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ օրվա ժամը չի ազդել կորցրած քաշի վրա։

Պարզվել է, որ հետազոտության յուրաքանչյուր մասնակից կորցրել է նույն քաշը չորս շաբաթներից յուրաքանչյուրի ընթացքում, ինչը վկայում է այն մասին, որ նրանց մետաբոլիզմն այրում է նույնքան էներգիա առավոտյան եւ երեկոյան։

Նյութի աղբյուրը՝ NEWS.am Medicine

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ