Գլխավոր էջ Գլխավոր Պետք է գրանցվեք, այլապես կտուգանվեք․ ՍԱՏՄ-ն զգուշացնում է

Պետք է գրանցվեք, այլապես կտուգանվեք․ ՍԱՏՄ-ն զգուշացնում է

311
0

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը զգուշացնում է՝ պետք է գրանցվել ՍԱՏՄ-ում, այլապես կտուգանվեք։ Օրերս արված հայտարարության մեջ նշվում է․ «Սննդի շղթայում գործունեություն ծավալող հարգելի տնտեսավարող, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի՝ պարտավոր եք ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացնել տեղեկատվություն Ձեր գործունեության մասին՝ Տեսչական մարմնի սննդի շղթայի օպերատորների բազայում գրանցվելու համար (գործունեությունը գրանցելուց հետո 3 օրվա ընթացքում):

ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանն օրերս նշեց, որ այս պահին ՍԱՏՄ-ում սննդի շղթայի օպերատորների բազայում գրանցված է 16500 տնտեսվարող.

«Դա մեր դիտարկումներով՝ սննդում աշխատող տնտեսավարողների կեսն է. պետռեգիստրում դրանք հասնում են 30 հազարի: Որպես կանոն` այն բոլոր տնտեսվարողները, որոնք գրանցված չեն, աշխատում են ոչ նորմալ պայմաններում: Դրանք հայտնաբերելու դեպքում անպայման տուգանվում են, կասեցվում են: Սգո սրահների կողքին բոլորը մատուցում են նաև հոգեհացի ծառայություններ, ու այդ ծառայությունները որքանով են ստուգվում…. ինչպես հասկանում եմ` գրեթե չեն ստուգվում, որովհետև իրենք գրանցված չեն, եթե որևէ բողոք չլինի, մենք իրենց մոտ չենք այցելում»,- ընդգծեց Անուշ Հարությունյանը։

Ինչպես հայտնում են ՍԱՏՄ-ից՝ գրանցման գործընթացը բարդ չէ, նույնիսկ տեսչական մարմին այցելելու կարիք չկա: Կարելի է գրանցվել առցանց՝ snund.am կայքում, կազմակերպության տվյալները փոխանցել նույնիսկ հեռախոսով: Իսկ եթե ոչ՝ տնտեսվարողը կտուգանվի: Առաջին դեպքի համար՝ 100 հազար դրամով:

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ